484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու խոսակցությունները Թուրքիայի իշխանության դեմ էին ուղղված. փորձագետ
13:52
24 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակին նվիրված տոնական միջոցառումները չեղյալ հայտարարելու խոսակցություններն Թուրքիայի իշխանության դեմ էին ուղղված, երեքշաբթի լրագրողներին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակի տոնակատարությունները չեղյալ հայտարարելու մասին տեղեկատվությունը տարածել է Today's Zaman ընդդիմադիր թերթը, որը Թուրքիայում կապ ունի նախկին իմամ, քարոզիչ և իսլամցի հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ։ Տեղեկատվության մեջ նշվում էր, որ միջոցառումները չեղյալ են հայտարարվել, քանի որ հրավիրված 100 համաշխարհային առաջնորդներից միայն հինգն են համաձայնել մասնակցել տոնակատարությանը։

Շուտով dailysabah.com հրատարակությունը տեղեկացրեց, որ Թուրքիայի նախագահի և վարչապետի աշխատակազմերի աղբյուրները հերքել են այդ տեղեկատվությունը։

«Կարևորագույն գործոնը, որին հարկավոր է ուշադրություն դարձնել, այն է, որ թերթը պատկանում է ներկա իշխանությունների գլխավոր քաղաքական հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենին», – ասաց Իսպիրյանը։

Նրա խոսքով` Today's Zaman–ի հոդվածը ծավալուն էր։ Այնտեղ ներկայացված էր հայկական դիրքորոշումը, որը վերաբերում էր թուրքերի կողմից 1,5 մլն հայերի սպանությանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, ինչը թուրքական հրատարակությունները սովորաբար չեն անում։

«Կա մի քանի այլ կետ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել։ Առաջինը` հաղորդագրությունը հրապարակվեց Today's Zaman–ի անգլալեզու թերթում, որը լույս է տեսնում ընդամենը 5 հազար օրինակով։ Երկրորդ` չնայած այդ լուրը կարևոր էր, սակայն ոչ մի այլ գործակալություն, կայք, թերթ այն չհրապարակեց», – ասաց Իսպիրյանը։

Նրա խոսքով` շատ կարևոր է նաև այն, որ հոդվածի հեղինակն ադրբեջանուհի է, ով միայն վերջերս է Բաքվից տեղափոխվել Ստամբուլ։

«Լուրը հասցեագրված էր օտարերկրյա լսարանին, և դա արվում է ադրբեջանցիների օգնությամբ», – ասաց Իսպիրյանն` ավելացնելով, որ միջազգային ասպարեզում Գյուլենն իրականացնում է հակաթուրքական, «հակաէրդողանական» քաղաքականություն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ապրիլի 24–ը հռչակել է Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի օր և հրավիրել է 102 պետությունների առաջնորդներին, այդ թվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մասնակցել տոնակատարությանը։ ՀՀ նախագահը, պատասխանելով հրավերին, հայտարարել է, որ Էրդողանը համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ է հետապնդում։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։