481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԱԳ փոխնախարար. ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի նիստը փորձեցին վերածել Ռուսաստանի նկատմամբ դատաստան տեսնելու գործընթացի, և այդ փորձերը ձախողվեցին
13:27
24 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Շվեյցարիայի Բազել քաղաքում դեկտեմբերին կայացավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որն Արևմուտքը փորձում էր Ռուսաստանին դատափետելու գործընթացի վերածել, և այդ փորձերը ձախողվեցին, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը։

«Մեր արևմտյան գործընկերները փորձում էին այդ նիստը Ռուսաստանի նկատմամբ դատաստան տեսնելու գործընթացի վերածել, և այդ փորձերը ձախողվեցին», – ասել է նա Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նիստի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մեշկովի խոսքով` Բազելում Ռուսաստանի ձեռքբերումներից մեկը դարձան Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակի, պետական հեղաշրջումների անթույլատրելիության մասին փաստաթղթերը և քրիստոնեության ատելության դեմ պայքարին նվիրված համաժողովի անցկացման գաղափարը։ ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստն անցկացվել է Բազելում դեկտեմբերի 4–5–ը։

Խոսելով այն դերի մասին, որը ԵԱՀԿ–ն պետք է խաղա Ուկրաինայի հարցում` Մեշկովը նշել է, որ կազմակերպության կարևոր խնդիրն է իրական բովանդակություն փոխանցել Մինսկի պայմանավորվածություններին։

Նա ավելացրել է, որ Ուկրաինայի թեման, այսպես թե այնպես, կլինի կազմակերպության աշխատանքում։ Ռուս դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է Ուկրաինայի հարցում ԵԱՀԿ հատուկ դիտարկման առաքելության գործունեությանը։

«Այսօր ԵԱՀԿ–ի, ինչպես նաև նրա խորհրդարանական կառույցի կարևոր խնդիրն է իրական բովանդակություն հաղորդել Ուկրաինայում սահմանադրական բարեփոխման, սոցիալական և տնտեսական գործընթացներին աջակցելու շուրջ պայմանավորվածություններին։ Այս տեսակետից այն կապերը, որոնք մշակվում են այս հարցում ԵԱՀԿ ԽՎ–ի շրջանակում, կարող են հիմք դառնալ մեր ընդհանուր աշխատանքի համար, որի նպատակն է խաղաղություն հաստատել Ուկրաինայի հարավ–արևելքում, ինչպես նաև` ողջ երկրում», – ասել է Մեշկովը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: