486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Կառավարման ճգնաժամի առկայության մասին սուր բանավեճեր են ընթացել Հայաստանի խորհրդարանում
21:02
23 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի նիստում սկսել է քննարկել երկրում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը։

Համապատասխան նախագիծը ներկայացվել էր ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների կողմից դեռևս 2014թ. հոկտեմբերին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկումներին չէր մասնակցում, քանի որ երկուշաբթի առավոտյան բոյկոտեց ԱԺ նիստը` հաշվի առնելով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը։

Ինչպես նախագիծը ներկայացնելիս նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իշխանության գործողությունները ձախողումների են հանգեցրել բոլոր ոլորտներում` տնտեսությունում, սոցիալական ոլորտում, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականությունում։ «Այդ ամենը հանգեցրել է մասսայական էմիգրացիայի։ Դանդաղել չի կարելի, անհրաժեշտ է ընդունել այս հայտարարությունը և գտնել իրավիճակի լուծման ուղիներ»,- ասաց Զուրաբյանը։

Նախագծի քննարկումը, ինչպես և սպասվում էր, սուր բանավեճի պատճառ դարձավ մի կողմից` իշխանության և ընդդիմության, մյուս կողմից` հենց ընդդիմության միջև։

Խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նախկինում հայտարարության նախագծին աջակցող ԲՀԿ ներկայացուցիչների չներկայանալը վկայում է ընդդիմության մեջ միասնականության բացակայության մասին։

«Դուք չեք կարողանում ձեր շուրջ համախմբել անգամ ոչ իշխանական հատվածի ձեր գործընկերներին։ Եվ քանի դեռ դուք չեք սովորել տարբերել քաղաքականությունը վեճերից յուրայինների և օտարների միջև, ընդդիմությունը խորը ճգնաժամ կապրի»,- ասաց նա։

Ընդդիմադիր անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին մատնանշեց ընդդիմադիր ուժերի մեջ ճգնաժամի առկայության մասին։ Նրա խոսքերով` քաղաքականություն պետք է գա նոր սերունդը, որը կպայքարի նոր արժեհամակարգի համար։

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինի առնվազն 20 տարի։ Նա ասաց նաև, որ երկրում չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը հստակ կիմանար, թե ինչպես պետք է գործի, եթե իշխանության գա, և առաջարկեց ընդդիմության սուպերլիդերներին փոխարինել սուպերթիմերով։ 

«Վերջին 20 տարիներին նման յուրաքանչյուր առաջնորդի ոտքերը որոշիչ պահին դողում էին և նա նահանջում էր, քանի որ չգիտեր, թե ինչպես տնօրինի միլիոնավոր մարդկանց կյանքը... Մեկ մարդը չի բարձրացնի հազար կիլոգրամանոց ծանրաձողը։ Դա կարելի է անել միայն համատեղ։ Ես չեմ ասում, որ ընդդիմությունը չպետք է առաջնորդ ունենա։ Դա արտոնություն չէ, դա առաջինի դերն է հավասարների մեջ։ Չպետք է լինեն սուպերլիդերներ, որոնք միշտ և ամեն ինչում ճիշտ են»,- ընդգծեց պատգամավորը։

Կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի քննարկումները կշարունակվեն վաղը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: