486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը Հաղթանակի շքերթի ժամանակ կցուցադրի միայն նոր տեխնիկան. Ռոգոզին
17:50
23 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը մայիսի 9–ի Հաղթանակի շքերթի ժամանակ կցուցադրի ռազմական տեխնիկայի միայն ժամանակակից նմուշները, երկուշաբթի հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։

«Կարմիր հրապարակում կցուցադրենք միայն ամենաժամանակակից, ամենանոր տեխնիկան։ Առաջին անգամ կցուցադրենք մեր նոր մշակումները, որոնք դուրս կգան Կարմիր հրապարակ և արդեն կտրամադրվեն ռուսական բանակին», – ասել է Ռոգոզինը վետերաններին Տուլայի Զենքի պետական թանգարանում։

Նրա խոսքերով` ինքը համոզված է, որ Ռուսաստանի բոլոր պաշտպանները առավելագույն ջանքեր կգործադրեն այս դժվարին ժամանակում։

«Հայրենիքի պաշտպանները առավելագույն ջանքեր կգործադրեն այս դժվարին պայմաններում, երբ թշնամին դարպասների մոտ է, երբ Տուլայից, Վորոնեժից, Կուրսկից մի քանի հարյուր կիլոմետրի վրա եղբայրասպան քաղաքացիական պատերազմ է, սպանում են մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք ցանկանում են ռուսերեն խոսել, սովորել ռուսերեն, պատկանել ռուսական աշխարհին», – ավելացրել է Ռոգոզինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: