480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քաղաքական «եռյակ» այլևս չկա. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ
21:07
20 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում քաղաքական «եռյակ» այլևս չկա, ուրբաթ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։

Դրանից մեկ օր առաջ ՀՀԿ խորհրդի նիստի արդյունքում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հաստատել է Ծառուկյանի հետ Սարգսյանի հանդիպման փաստը` նշելով, որ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել որոշակի համաձայնություն։

«Հաշտեցումը, որի մասին մենք վերջերս իմացանք, դուրս է գալիս քաղաքական լեգիտիմության շրջանակներից։ Մենք այսօր շատ կցանկանայինք լինել մեր գործընկերների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի կողքին և ինչու՞ ոչ` Դաշնակցության, Պարույր Հայրիկյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Նիկոլ Փաշինյանի կողքին», – ասել է Հովհաննիսյանը։

««Ժառանգությունը» չէ, որ դուրս է եկել եռյակից, մենք ցավում ենք, որ մեր գործընկերները ներկա իրավիճակում իրենք որոշեցին դա անել։ Մենք մնում ենք «եռյակում», «տասնյակում», ժողովրդին պատկանող ցանկացած ձևաչափում, և մեր դռները բաց են Ծառուկյանի, Տեր–Պետրոսյանի, Դաշնակցության ներկայացուցիչների և մնացած բոլոր համաքաղաքացիների առաջ», – ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` «Ժառանգություն» կուսակցության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 27–ին Ազատության հրապարակում։

«Մենք հույս ունենք, որ կուսակցությունները, նախաձեռնությունները, մտավորականությունն ու երիտասարդությունը կլինի նույն վայրում ուղիղ մեկ շաբաթից», – ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ՀԱԿ–ի` մարտի 1–ին նախատեսված հանրահավաքին, ապա «Ժառանգություն» կուսակցության անդամները կմասնակցեն այդ հանրահավաքին։

«Իհարկե, ցանկանում ենք մասնակցել մարտի 1–ի հանրահավաքին, «Ժառանգությունը» որոշել է, որ նրանք, ովքեր կլինեն Երևանում, պարտադիր կմասնակցեն։ Սակայն մենք գնալու ենք սահմանամերձ շրջան` Չինարի գյուղ, և հենց այնտեղ կհարգենք զոհվածների հիշատակը», – նշեց Հովհաննիսյանը։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով 2008 թ.–ի փետրվարի 19–ին նախագահական ընտրություններում պարտվել էր Սերժ Սարգսյանին, նույն թվականի փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր կազմակերպում, որոնք մարտի 1–2–ին վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի հետ բախումների, ինչի հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց մոտ 200 մարդ։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: