480.44
-0.1
535.45
-0.83
8.06
-0.09
+23
Եղանակը Երևանում
Հայ
Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության պահպանումը խիստ կարևոր է ԼՂ հակամարտության կողմերի համար. Սարգսյան
20:45
20 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության պահպանումը խիստ կարևոր է ոչ միայն ԼՂ հակամարտության կողմերի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար, ուրբաթ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպումը կայացել է աշխատանքային ճաշի ձևաչափով։ Հանրապետության նախագահը կարևորել է ավանդական դարձած այսպիսի անմիջական շփումներն ու մտքերի փոխանակումը:

Նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ դերակատարությունը և ներուժը Եվրոպական անվտանգության պահպանման, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման գործում։

Սարգսյանը նշել է, որ ԵԱՀԿ-ն մնում է որպես համաեվրոպական կարևոր հարթակ մարդու իրավունքների, ռազմաքաղաքական և տնտեսական-բնապահպանական հարթություններում առկա խնդիրների բարձրաձայնման ու քննարկման համար:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է տարբեր առիթներով բազմիցս հրապարակված Հայաստանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ միջազգային իրավունքի և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները չեն կարող կամայականորեն մեկնաբանվել, և դրանցից որևէ մեկը չի կարող գերակայող լինել մյուսի նկատմամբ:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ.–ին անցկացվելիք միջոցառումներին, ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդին, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, խաղաղությանն ու կայունությանը սպառնացող համընդհանուր վտանգներին, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության օրակարգային հարցերին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։  
11:38
07 Հունիսի 2017
Հայտնի է 2018 թ.–ին ՀՀ նախագահի թեկնածուն
ՀՀ իշխանությունները թեկնածու են գտել ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թ.–ին: