486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀԴԿ-ն և մտավորականության ներկայացուցիչները կոչ են անում Հայաստանի ժողովրդին համախմբվել նոր մարտահրավերների դեմ-հանդիման
18:51
20 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և մտավորականության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որտեղ կոչ է արվում համախմբվել նոր մարտահրավերներին դեմ-հանդիման, ուրբաթ լրագրողներին ասաց փաստաթղթի հեղինակներից մեկը` բանասիրական գիտությունների թեկնածու Ազատ Եղիազարյանը։

Փաստաթղթում ընդգծվում է հասարակության համախմբման անհրաժեշտությունը` երկիրը ստեղծված բարդ իրավիճակից դուրս բերելու համար։ Հայտարարության հեղինակները, որի տակ ստորագրել են հայ 12 մտավորականներ, դժգոհություն են հայտնել երկրի ներքաղաքական իրավիճակից։ 

«Այլևս անհերքելի փաստ է, որ երկրում կուտակվել են համակարգային հիմնախնդիրներ, որոնց լուծումը պետք է վաղուց սկսված լիներ: Անհետաձգելի պահանջ է դարձել կառավարման այնպիսի համակարգի ձևավորումը, ուր ազգի ստեղծագործական ներուժը պահանջված կլինի սեփական հայրենիքում, ուր կբացառվեն օլիգարխական մենաշնորհային դրսևորումները, կոռուպցիան, ստվերը, սոցիալական բևեռացումը, հասարակության տարանջատումը յուրայինների և օտարների, իրավական համակարգի անարդարությունները և բազմաթիվ նման երևույթներ»,- ասված է փաստաթղթում:

Ըստ փաստաթղթի հեղինակների՝ իշխանությունը չպետք է իրեն բավարարված զգա միայն ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեղմացմամբ, քաղաքական դաշտից այս կամ այն գործչի հեռացմամբ կամ բարձրագույն պաշտոնների հավակնության կանխումով:

«Այդ հայտարարությունը որևէ կուսակցական նրբերանգ չունի։ Դրա տակ ստորագրած մարդիկ մտահոգված են մեր երկրում տիրող իրավիճակով»,- ասաց Եղիազարյանը:

Նրա խոսքերով` հայտարարությունը նախապատրաստվում էր փետրվարի 20-ի  միտինգի նախօրյակին, միտինգը չեղյալ հայտարարվեց, բայց պրոբլեմները չլուծվեցին:

«Մենք այս 100-ամյակին պետք է գայինք իբրև այս տարածաշրջանի ամենահարգված պետություններից մեկը, բայց մենք 100-ամյակին գալիս ենք իբրև այս տարածաշրջանի ամենաթույլ պետություններից մեկը»,- ավելացրեց Եղիազարյանը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, որ իրենք չէին ծրագրել այդպես արագ հանդես գալ հայտարարությամբ, սակայն երկրի իրավիճակը ստիպեց նման քայլի գնալ։

«Հետագայում մենք պատրաստվում են հադես գալ շատ համապարփակ ծրագրով, որը տարբերվելու է այսօրվա քաղաքական գծից։ Հիմա չեմ կարող կոնկրետ ասել՝ երբ պատրաստ կլինի այդ ծրագիրը, քանի որ դա շատ լուրջ ծրագիր է»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով` հայտարարությունում իրենք հիմնվել են նախագահ Սերժ Սարգսյանի բառերի վրա, ով հանես եկավ օլիգարխիայի դեմ։

«Եթե նախագահի խոսքերը վերածվեն գործի, ապա մենք մեր աջակցությունը կցուցաբերենք, իսկ եթե ոչ, ապա կփորձենք ինքներս ժողովրդին ներկայացնել իրավիճակը և համատեղ ելք գտնել», - ավելացրեց Սարգսյանը։

Նախորդ շաբաթ սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։