480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Մարտի են գնում միայն ծերունիները» լեգենդար կինոն ցուցադրել են ՄԱԿ–ում Հայրենական պատերազմում հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ
17:08
20 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նյու Յորքում գտնվող ՄԱԿ–ի կենտրոնակայանում Լեոնիդ Բիկովի «Մարտի են գնում միայն ծերունիները» հայտնի խորհրդային ֆիլմի ցուցադրությամբ բացվել է հանդիսավոր միջոցառումների շարքը` Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Ցուցադրությունը կազմակերպվել է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի մշտական ներկայացուցչության կողմից։ Դիվանագետներն ընտրել են բացառիկ երգող էսկադրիլիայի կործանիչ–օդաչուների ճակատագրերի և ռազմաճակատի առօրյայի մասին պատմող ֆիլմը, որը ԽՍՀՄ–ում էկրան է բարձրացել 1974 թ.–ին։ Այն ժամանակ այդ ֆիլմը դիտել է 44 մլն մարդ։ ՄԱԿ–ում ֆիլմը ցուցադրվել է ռուսերեն` անգլերեն ենթագրերով։

Հինգշաբթի ՄԱԿ–ում Դագա Համերշելդի անվան գրադարանի սրահում հավաքվել էին ԱՊՀ առաքելության դիվանագետներ, Սլովենիայի, Ավստրալիայի, Դանիայի, Մոնտենեգրոյի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Էկվադորի և այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նրանք, ովքեր նախկին Խորհրդային Միության հանրապետություններից են, այս ֆիլմը տեսել են բազմաթիվ անգամ։ Մենք այստեղ ենք ոչ թե ինչ–որ նոր բան տեսնելու, այլ մեր հայրերին և մայրերին, տատիկներին ու պապիկներին հիշելու, նրանց խիզախությունը, զոհերին հարգելու համար։ Իսկ նրանք, ովքեր Խորհրդային Միությունից չեն, հուսով եմ, որ այս ֆիլմի ցուցադրությունը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ, թե որտեղից ենք մենք», – հավաքվածներին դիմել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։

«Այս ֆիլմը պատերազմի մասին չէ, այլ` կյանքի, ընկերության, սիրո, կորստի դառնության, ինչպես նաև երգող էսկադրիլիայի մասին է», – ասել է Չուրկինը` ֆիլմի ցուցադրությունը վերածելով «ընտանեկանի»։ Նման մթնոլորտում դիվանագետը պատմել է իր մոր մասին, ով պատերազմի ժամանակ «քաղաքացիական աշխատակից էր հեռահար շառավղի ռմբակոծիչների էսկադրիլիայում»։ «Երբ նա դիտեց ֆիլմը, ասաց, որ ամեն ինչ հենց այսպես էլ եղել է», – նշել է Չուրկինը։

Թեև ֆիլմն արդեն ավելի քան 40 տարեկան է, այսօր այն ձեռք է բերում ակտուալ քաղաքական ենթատեքստ. չէ՞ որ ֆիլմի հերոսները ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից էին` Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ուզբեկստանից։ Անկեղծորեն սիրելով իրենց հայրենիքը, երգելով ազգային երգեր և ասելով «շնորհակալություն» տարբեր լեզուներով` նրանք հանդիպեցին մարտի դաշտում և դարձան հավատարիմ ընկերներ։

«Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր անմիջականորեն չեն մասնակցում ֆիլմում, ուրիշ ձևով են ներկա։ Օրինակ, իմ հարգելի գործընկերը Թուրքմենստանից հիշեցրեց ինձ, որ այս ֆիլմում գլխավոր երգը կատարում է թուրքմեն երգիչ Մուրադ Սադիկովը։ Սակայն այս երգը գեղեցիկ մոլդովացի կնոջ մասին է», – նշել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։

Կինոդիտումից հետո ռուսական առաքելությունից տեղեկացրել են, որ Հաղթանակի 70–ամյակի տոնակատարության շրջանակում ՄԱԿ–ում կցուցադրվի ևս երկու ֆիլմ, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել համերգ։ Ռուսաստանը նաև կներկայացնի բանաձևի նախագիծ, որը վերաբերում է ՄԱԿ–ի ԳՎ–ի հանդիսավոր նիստի անցկացմանը ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ։ Նման նիստ է անցկացվել ԳՎ–ում հոբելյանի կապակցությամբ հինգ տարի առաջ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։