477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը տապալել է Փաշինյանի նախագիծը
15:27
20 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովն ուրբաթ դեմ է քվեարկել «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին» նախագծին, որն առաջարկել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հանձնաժողովի հինգ անդամներ տվյալ նախագծի դեմ են քվեարկել, նախագծին կողմ է մեկ անդամ։

«Նպատակահարմար չեմ գտնում քննարկել այդ նախագիծն իրավական հարթությունում, քանի որ այն դիտարկում եմ որպես որոշակի քաղաքական գործընթաց»,– ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով փաստաթուղթը։

Փաշինյանի խոսքով, նախագիծը պետք է հայ ժողովրդի համար ուղերձ լինի, որ Հայաստանում մեկնարկ է տրվել ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորմանը։

«Մենք կհետևենք այդ կուրսին ազատ և երջանիկ Հայաստան ձևավորելու համար»,– ասաց Փաշինյանը փաստաթուղթը ներկայացնելիս։

Ըստ նրա, փաստաթղթում Սարգսյանին վերագրվում է պետական մեկ դավաճանության դեպք, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ութ դեպք և դրանց գերազանցման մեկ դեպք։

Մասնավորապես, ինչպես հետևում է նախագծից, ՀԱԿ–ը նախագահին վերագրում է, որ նա դավաճանություն է կատարել` Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10–ին ստորագրելով հայ–թուրքական արձանագրություններ, որտեղ ամրագրվել է կառավարական երկկողմ հանձնաժողովի ստեղծումը պատմական փաստաթղթերի և Հայոց ցեղասպանության հարցով արխիվների ուսումնասիրության համար։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միաժամանակ 2015 թվականի փետրվարի 16–ին նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին` տեղեկացնելով հայ–թուրքական հարաբերությունների բարելավման մասին արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ։

Նախագծի հեղինակի խոսքով, լիազորությունների գերազանցման դրսևորումներից մեկը 2009 թվականի հունիսին Սարգսյանի կողմից 2008 թվականի մարտի 1-2–ի դեպքերի փաստահավաք խմբի լուծարման մասին հրամանագիրն էր։

Բացի այդ, Փաշինյանը մեղադրում է նախագահին, որ փետրվարի 12–ին ՀՀԿ Խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ Սարգսյանը գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչը նշված է ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածում, և անգործություն է դրսևորել` լուրեր ունենալով ԲՀԿ–ի ղեկավարի միլիարդավոր դրամի չվճարած հարկերի վերաբերյալ, չի օգտագործել իր ռեսուրսն այդ տեղեկությունը պարզելու համար։

Նախորդ շաբաթ սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: