478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. Հայաստանում հեղափոխական հռետորաբանության պահանջարկ կա
15:25
19 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հեղափոխական հռետորաբանության պահանջարկ կա, հինգշաբթի լրագրողներին ասաց փորձագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Երկրում հեղափոխական հռետորաբանության պահանջարկ կա։ Քաղաքականությունը շուկա է, իսկ դա նշանակում է, որ եթե կա պահանջարկ, ապա կլինի նաև առաջարկ։ Այդ պահանջարկն այնքան մեծ է, որ մարդիկ պատրաստ են լսել հակաօլիգարխիկ հռետորաբանություն օլիգարխի շուրթերից։ Մարդիկ պատրաստ են լսել «ձախակողմյան», սոցիալիստական հռետորաբանություն գործարարների շուրթերից։ Նրանք պատրաստ են նաև լսել կենացներ և ընդունել, որ ԲՀԿ–ն կգա իշխանության` օլիգարխիայի դեմ պայքարելու համար։ Մարդիկ պատրաստ են ընդունել ամեն ինչ, եթե արմատականության պահանջարկ կա», – ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չափազանց անհամապատասխան անձ է նմանատիպ հռետորաբանության համար։ «Եվ անգամ նա է արձագանքել։ Ինձ ընդհանրապես սկզբում բարդ էր պատկերացնել Լևոն Տեր–Պետրոսյանին և Ծառուկյանին միասին միևնույն սենյակում», – ասաց Իսկանդարյանը։

Անդրադառնալով իշխանությունների գործողություններին` Իսկանդարյանը նշեց, որ նրանք չեն կարող ոչնչացնել այդ երևույթը, սակայն պայքարում են դրսևորումների դեմ։ «Իշխանությունները պայքարում են ախտանշանների դեմ, նրանք չեն կարող պայքարել պատճառների դեմ։ Նրանք կարող են միայն արձագանքել և ոչնչացնել այդ պատճառով առաջացող խնդիրները», – նշեց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով` երկրում չկա իսկական ընդդիմություն, իսկ իշխանությունները թույլ են, և թույլ իշխանության և ընդդիմության բացակայության համադրությունը հանգեցնում է ամեն ինչի թույ լեգիտիմության, ինչն իր հերթին հանգեցնում է արմատական ընտրազանգվածի ավելացման։

Նա նաև նշեց, որ ոչ մի հեղափոխություն որևէ համակարգային փոփոխության չի հանգեցնի։

«Ահա, թե ինչն է հասարակության հիմնական և գլխավոր խնդիրը։ Խնդիրը ոչ թե մարդկանց պաշտոնանկ անելն է, այլ` ստեղծել նորմալ քաղաքական համակարգ, որպեսզի լինի նորմալ ընդդիմություն։ Ոչ թե այն, որը « դեմ է», այլ այն, որը ինչ–որ բանին «կողմ է»», – ընդգծեց Իսկանդարյանը։

Նախորդ շաբաթ սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ –0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: