484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ներքաղաքական իրավիճակն առաջիկա 10 տարիներին առաջնորդության համար պայքարի հետևանք է լինելու. քաղաքական տեխնոլոգ
21:19
18 Փետրվարի 2015


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ներքաղաքական իրավիճակն առաջիկա 10 տարիներին առաջնորդության համար պայքարի հետևանք է լինելու, չորեքշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ իրեն առաջարկել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Փետրվարի 15-ին «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և ՀԱԿ առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման արդյունքում կուսակցությունները ծրագրել էին փետրվարի 20-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում։ Սակայն, չորեքշաբթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  չեղյալ է համարել  հանրահավաքի անցկացումը, իակ անձամբ` Գագիկ Ծառուկյանը կոչ է արել  առկա խնդիրները լուծել  խաղաղ, օրինական, քաղաքական ճանապաչհով։

Քոչարյանի խոսքով, եթե Հայաստանում սահմանադրական փոփոխություններ լինեն, ապա երկիրը կվերածվի խորհրդարանական հանրապետության, և նախագահի ինստիտուտը կթուլանա։ «Եվ տվյալ դեպքում ավելի կարևոր կլինեն 2017 թվականի ընտրությունները, քան 2018 թվականի նախագահական ընտրությունները»,– նշել է  նա։

Խոսելով ստեղծված իրավիճակի մասին` Քոչարյանը նշել է, որ նշանակություն չունի, թե ում միջև է այդ պայքարը։ «Կատարվածը ես դիտարկում եմ որպես քաղաքական գործընթաց, եթե Սերժ Սարգսյանի խոսքերը քաղաքական դաշտը մաքրելու մասին կոնկրետ անձի հասցեագրված խոսքեր չեն, այլ գաղափարախոսություն»,– ասել է Քոչարյանը։

Քաղաքական տեխնոլոգը կարծում է, որ քաղաքական գործընթացը կսկսվի այն դեպքում, եթե նույն կերպ  վերաբերվեն Հայաստանի հանրապետական կուսակցության բազմաթիվ օլիգարխների։

«Ցանկացած մասնագետ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունի... Սակայն Ազգային ժողով են գնում քաղաքականությունից շատ հեռու գործարարներ, և նրանց միակ նպատակը սեփական բիզնեսի պաշտպանությունն է։ Եթե գործարարն իմանա, որ կարող է իր բիզնեսը պաշտպանել խորհրդարանի սահմաններից դուրս, ապա չի գնա այնտեց»,– նշել է Քոչարյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: