486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ին Հարավային Օսեթիայի միացման հարցը քննարկում է պահանջում. ԱԳՆ
18:16
18 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությանը միանալու հնարավորության հարցը Հարավային Օսեթիան կքննարկի միության իր պոտենցիալ գործընկերների հետ, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Դավիդ Սանակոևը։

«Անկասկած, նման հարցերը մենք կլուծենք մեր գործընկերների հետ, որովհետև հանրապետության ցանկությունը մի բան է, բայց պետք է հաշվի առնել այն իրողությունները և հիմքերը, որոնց վրա գործում են այդ կազմակերպությունները»,– ասել է Սանակոևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Արդյունքները կխոսեն իրենց փոխարեն, չէի ցանկանա առաջ անցնել իրադարձություններից»,– ավելացրել է նա։ 2013 թվականի հոկտեմբերին հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը ՌԴ նախագահի` Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ գործակցության հարցերով օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ցխինվակն «առաջնահերթ է համարում Մաքսային միությանն անդամակցելու և Ռուսաստանի հետ տնտեսական ընդհանուր տարածք մտնելու հարցը»։

Միաժամանակ, Ցխինվալում խոստովանում են, որ հանրապետության` եվրասիական ինտեգրման մասնակցության խոչընդոտներից մեկը Հարավային Օսեթիան որպես ինքնուրույն պետության պաշտոնապես ճանաչելու բացակայությունն է «մաքսային եռյակի» մյուս անդամների` Բելառուսի և Ղազախստանի կողմից։

2008 թվականի վերջին, Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո Մոսկվան ճանաչեց դեռևս մինչև ԽՍՀՄ փլուզումն անկախության համար պայքարող վրացական երկու նախկին ինքնավարությունների` Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանից հետո Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչեցին ևս մի քանի պետություններ։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2014 թվականի մայիսի 29–ին Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1–ին։ ԵՏՄ–ին հունվարի 2–ին միացել է Հայաստանը, մայիսին ակնկալվում է Ղրղզստանի միացումը։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են 2014 թվականի դեկտեմբերի 23–ին։

ԵՏՄ–ի ստեղծումը դուրս է բերում նախկին Մաքսային միության (դրա ՀՆԱ–ի համագումարը կազմում էր ԱՊՀ համախառն արտադրանքի 85%–ը) անդամ երկրներին ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այդպիսով, ավարտվում է ԱՊՀ տարածքում ընդհանուր խոշորագույն շուկայի (170 մլն մարդ)  ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: