486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կասկածներ ունի Ուկրաինայում խաղաղության հեռանկարների վերաբերյալ Ռուսաստանի վարքի պատճառով
17:05
18 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդն այդքան էլ լավատեսորեն չէ տրամադրված Ուկրաինայի խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք բոլորս հույս ունենք, որ Ուկրաինայում խաղաղություն կլինի, բայց պետք է ասեմ, որ հատկանիշներն այդքան էլ լավը չեն»,– ասել է Համոնդը չորեքշաբթի Լիսաբոնում կայացած մամուլի ասուլիսում։

«Այսօր առավոտյան ես իմացա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում Դեբալցևոյի ուկրաինական ուժերին հանձնվել։ Այդ կոչը բացարձակ այն չէ, ինչի մասին մենք պայմանավորվել ենք նախորդ շաբաթ, և բացահայտում է Ռուսաստանի իրական մտադրությունները»,– հայտարարել է նախարարը։

Նա կոչ է արել «բոլոր կողմերին զենքը դնել, հետ գնալ կրակի գծից և պահպանել բոլոր պայմանավորվածությունները Մինսկի համաձայնագրերի շրջանակում»։

Համոնդն ավելացրել է, որ «Եվրամիությունը պետք է ուժի մեջ պահի պատժամիջոցները, մինչև Ռուսաստանն ու անջատողականները չսկսեն կատարել իրենց պարտավորությունները»։

«Եթե հրադադարը խախտվի կամ մենք պարզենք, որ Ռուսաստանը գործում է չար նկատառումներով, մենք, նախևառաջ, պետք է հայտարարենք առկա պատժամիջոցների ընդլայնման մասին։ Դա լուրջ ազդանշան կդառնա Մոսկվայի համար»,– վստահ է նախարարը։

Ուկրաինական իշխանությունները և Արևմուտքւ երկրները մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի գործերին միջամտելու մեջ, որի արևելքում 2014 թվականի ապրիլին ուկրաինական իշխանություններն ուժային օպերացիա են սկսել տարածաշրջանի` փետրվարի պետհեղաշրջումից դժգոհ բնակչության դեմ։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ բացարձակապես կապ չունի Ուկրաինայի հարավ–արևելքի իրադարձությունների հետ, աշխարհազորայիններին ռազմական տեխնիկա և ռազմամթերք չի մատակարարում, ներուկրաինական հակամարտության կողմ չէ և շահագրգռված է, որ Ուկրաինան հաղթահարի քաղաքական և տնտեսական ճգնաժամը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: