484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Գազի սակագներն այս տարի Ուկրաինայում կբարձրանան 280%–ով, իսկ ջերմությունը` 66%–ով. ՈՒԱԲ
16:41
18 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի ազգային բանկը վատացրել է գնաճի այս տարվա կանխատեսումը մինչև 25-26 տոկոս, գազի սակագների` 280–տոկոսանոց և ջերմության` 66–տոկոսանոց բարձրացման կապակցությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հուշագրի շրջանակում, չորեքշաբթի հայտնել է ՈՒԱԲ ղեկավար Վալերիա Գոնտարևան ներդրումային համաժողովի ընթացքում։

«Դեռևս մեկ շաբաթ առաջ մենք կարծում էինք, որ գնաճը կլինի 17-18 տոկոսի մակարդակում, քանի որ մենք չենք ունեցել միասնական կանխատեսում այն մասին, թե իրականում սակագների ինչ բարձրացում կլինի։ Այժմ, ԱՄՀ–ի հուշագրին համապատասխան, սակագների բարձրացումը շատ կտրուկ կլինի` 280 տոկոսով գազը և մոտ 66 տոկոսով` ջեռուցումը։ Այդ իսկ պատճառով գնաճի մի մասը պայմանավորված կլինի վարչական ձևով կարգավորվող սակագներով, որոնք կավելացնեն ևս 7-8 տոկոս բազային գնաճին։ Այդ իսկ պատճառով մենք այժմ դիտարկում ենք տարեվերջի մոտ 25-26 տոկոսանոց գնաճի մակարդակ»,– Գոնտարևային է մեջբերում УНИАН ուկրաինական լրատվական գործակալությունը։

Ուկրաինայի նախարարների կաբինետը պատրաստում է առաջիկա երկու–երեք տարիների ընթացքում գազի սակագների բարձրացման եռամսյակային մարտավարությունը` ԱՄՀ պահանջների համաձայն, նախօրեին հայտնել էր Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՀ ղեկավար Քրիստիան Լագարդը փետրվարի 12-ին հայտարարել էր, որ ԱՄՀ–ի և Ուկրաինայի` երկրի աջակցության ծրագրի ընդլայնման շուրջ բանակցությունները ավարտվել են հաջողությամբ։ ԱՄՀ ֆինանսական աջակցության ծավալը շուրջ 17.5 միլիարդ դոլար է կազմում։ Լագարդի խոսքով` ընդհանուր առմամբ ԱՄՀ–ի և այլ աղբյուրների ֆինանսավորումը 4 տարվա կտրվածքով կարող է հասնել 40 միլիարդ դոլարի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։