478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
ԲՀԿ–ի ֆալստարտի պատճառը հնարավոր սահմանադրական բարեփոխումներ են. փորձագետ
20:45
17 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆալստարտի պատճառը երկրում սպասվող սահմանադրական փոփոխություններն են, երեքշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Փետրվարի 12–ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստի ժամանակ` Սարգսյանը կոշտ քննադատության է ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նույն օրը Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նիստերից պարբերաբար բացակայելու պատճառով Ազգային անվտանգության խորհրդում Գագիկ Ծառուկյանի (ԲՀԿ առաջնորդ) անդամակցությունը դադարեցնելու մասին և հանձնարարել է բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի կողմից միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդն իր հերթին հաջորդ օրը ելույթի ժամանակ պարզաբանել է, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն այն է, որ նա հրաժարվել է Սահմանադրության փոփոխություններից հետո նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկից։ Սահմանադրության փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձևին։

«Գոյություն ունեցող բոլոր կոմբինացիաներից առավել իրատեսականն այն է, որ այս քաղաքական ակտիվությունը կրում է նախազգուշական բնույթ` հաշվի առնելով սեղանին դրված սահմանադրական բարեփոխումները», – ասել է փորձագետը։ Նրա խոսքով` նման պայմաններում ԲՀԿ–ն դժվար թե պետք է դրական գործընթացներ ակնկալի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ «Իմ կարծիքով` սա ԲՀԿ–ի ֆալստարտի միակ բացատրությունն է, որին հետևել են իշխանությունների պատասխան գործողությունները», – ասել է Մինասյանը։

Նրա խոսքով` մնացած բոլոր բացատրությունները հակասում են ֆորմալ տրամաբանությանը, չէ՞ որ եթե Ծառուկյանը ցանկանում էր ներքաշվել ակտիվ քաղաքականության մեջ, ինչու՞ պետք է դա աներ այսօր, այլ ոչ թե մեկ կամ երկու տարի հետո, երբ ավելի հարմար պայմաններ կլինեին, ընդ որում դա կարելի էր անել ոչ թե իշխանությունների հետ ուղիղ դիմակայության պայմաններում, այլ` էլեկտորալ գործընթացի շրջանակում։

«Հասկանալի է, որ գործում են տարբեր կոմբինացիաներ, սակայն ես կասկածում եմ, որ հիմա ինչ–որ խաղ է ընթանում, որը պայմանավորված է ՀՀԿ–ԲՀԿ պայմանավորվածությամբ։ Երբեմն քաղաքականության մեջ հարցերի պատասխանները շատ ավելի պարզ և մակերեսային են, քան թվում է։ Հնարավոր է, որ այստեղ արժե փնտրել ոչ թե ստորգետնյա հոսանքներ, այլ` պարզապես սխալ քաղաքական հաշվարկ», – նշել է Մինասյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։