484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն չի կարող փոխհատուցել ռուսական գազի ծավալները. հայ փորձագետ
18:35
17 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Եվրամիությունը չի կարող փոխհատուցել ռուսական գազի ծավալները, «Sputnik-Արմենիա» ռադիոյին տված հարցազրոյցում ասել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և ICM Reseacrh բրիտանական սոցիոլոգիական ընկերության համատեղ անցկացրած հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն անցկացվել է 2015 թվականի հունվարի 12–ից 30–ը Բուլղարիայում, Սերբիայում և Ավստրիայում, երեք հազար մարդու շրջանում (հազարական մասնակից յուրաքանչյուր երկրում)։

«Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են ԵՄ երկրները մոտ ապագայում փոխհատուցել բնական գազի ծավալները, որոնք ի սկզբանե դրված էին «Հարավային հոսք» գազատարի նախագծում» հարցին հարցվածների մեծ մասը (39%) բացասական է պատասխանել։ Ավելի շատ վատատես են Բուլղարիայի (42%) և Սերբիայի (45%) բնակիչները։ Ընդ որում, հարցվածները համաձայնել են, որ այլ մատակարարի որոնումները, ինչպես և մեկ այլ գազատարի կառուցումը շատ ժամանակ կպահանջի։

Ավստրիայում հարցվածների 43%-ը համոզված է, որ ԵՄ-ն խնդիրներ կունենա չստացած բնական գազի փոխհատուցման հետ կապված, եթե հենց այժմ սկսվեն  այլընտրանքային աղբյուրների որոնումները և մոտ ապագայում սկսվի նոր գազատարի կառուցումը։ Ամեն հինգերորդը կարծում է, որ հնարավոր է` ԵՄ-ն ընդհանրապես չի փնտրի այլընտրանքային մատակարարներ։

Մինասյանի կարծիքով` Թուրքիայում գազատարի կառուցման գաղափարը ցույց է տալիս, որ ԵՄ–ն, անկախ իր կամքից, ստիպված կլինի օգտագործել հենց այդ գազատարը։ «Այլ բան է` ինչ պայմաններում դա կլինի։ Կլինի՞ դա, արդյոք վերադարձ «Հարավային հոսքի» տեսքով, հնարավոր է` ավելի նախընտրելի Եվրոպայի համար, սակայն կապված Ռուսաստանի քաղաքական խնդիրների հետ, թե՞ դա կլինի թուրքական ուղի։ Սրանք երկու հիմնական հարցերն են», – ասել է Մինասյանը։

Հիշեցնենք, որ 63 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հարավային հոսք» գազատարը ծրագրվում էր անցկացնել ՌԴ–ից Սև ծովի հատակով մինչև Բալկանյան երկրներ։ Այնուհետև կապույտ վառելիքը ծրագրվում էր բաշխել Եվրոպայի տարբեր երկրներով` ինչպես տարանցիկ «Հարավային հոսքի» համար, այնպես էլ այն երկրներով, որտեղ կգան գազամուղի եզրաշերտերը։ ԵՄ–ն դեմ էր գազատարի կառուցմանը, քանի որ նույն ընկերության երրորդ էներգափաթեթով արգելվում է համատեղել գազի արտադրում և տեղափոխում։ ՌԴ–ն իր հերթին ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ գազատարի վերաբերյալ ստորագրվել էին միջկառավարական համաձայնագրեր, որոնց կարգավիճակը բարձր է էներգափաթեթի համեմատ։ Բացի այդ, դրանք ստորագրվել են մինչև էներգափաթեթի ընդունումը։

Բրյուսելի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Մոսկվան 2014 թվականի դեկտեմբերի սկզբին հայտնել էր «Հարավային հոսքից» հրաժարվելու մասին։ Փոխարենը որոշվել է գազատար կառուցել դեպի Թուրքիա և Հունաստանի հետ սահմանին գազային հաբ ստեղծել հարավեվրոպացի սպառողների համար։

Հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական  հարցերի վերաբերյալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։