481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Տեր–Պետրոսյանն առաջարկում է Սարգսյանին դեմ առ դեմ հանդիպել և քննարկել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին հանձնաժողով ստեղծելու հարցը
18:06
17 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը երեքշաբթի «բաց նամակ» է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին», որում առաջարկել է դեմ առ դեմ հանդիպել` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված Համահայկական հռչակագրի կապակցությամբ մտքեր փոխանակելու նպատակով։

Հունվարի 29–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընթերցել է Համահայկական հռչակագիրը, որը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հռչակագրում, մասնավորապես նշվում է, որ հանձնաժողովն արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:

«Իմ կարծիքով, այդ խայտառակ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չի շահի միջազգային հանրության համակրանքը, այլև կկորցնի անգամ բարեկամ պետությունների աջակցությունը։ Ուզում եմ հանդես գալ գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում և պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Իսկ որպեսզի այդ հանդիպումը, հանուն գործի շահի, արդյունավետ լինի, կարծում եմ նաև, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը», – նշվում է Տեր–Պետրոսյանի նամակում։

ՀՀ առաջին նախագահը նշել է, որ այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին և աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։

«Ուղերձը պետք է լիովին համապատասխանի ՄԱԿ-ի խարտիային, Հելսինկյան հռչակագրին և Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին։Այն չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, տուրք չպետք է տա երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին, որևէ կերպ չպետք է վնասի Հայաստանի առջև կանգնած կարևորագույն խնդիրների լուծմանը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», – նշվում է փաստաթղթում։

Տեր–Պետրոսյանը նշել է, որ առաջարկվող խորհրդակցական հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն այնպիսի անձինք, ովքեր արդեն իսկ ապացուցել են, որ ունակ են վեր կանգնելու ավանդական պատկերացումներից և իրերը դիտելու Հայաստանի պետական շահերի ու ժամանակակից աշխարհի որդեգրած սկզբունքների դիտանկյունից։

Նա թվարկել է այն մարդկանց անունները, ովքեր, իր կարծիքով, համապատասխանում են այդ չափանիշներին, Հայաստանից՝ Բաբկեն Արարքցյան (խորհրդարանի նախկին խոսնակ), Վազգեն Մանուկյան (Հայաստանի առաջին վարչապետ), Գագիկ Հարությունյան (ՍԴ նախագահ), Վանո Սիրադեղյան (ՆԳ նախկին նախարար), Վարդան Օսկանյան (ԱԳ նախկին նախարար), Ստեփան Դեմիրճյան, Արման Գրիգորյան, Ռուբեն Շուգարյան, Ալեքսանդր Արզումանյան, Աշոտ Ոսկանյան, Արա Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Աշոտ Սարգսյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Կտրիճ Սարդարյան. Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Ժիրայր Լիպարիտյան, Խաչիկ Թոլոլյան, Ռուբեն Ադալյան, Արա Սանջյան, Համբիկ Սարաֆյան, Րաֆֆի Ուրֆալյան. Ֆրանսիայից՝ Արման Սարյան, Ժիրայր Մալխասյան, Միշել Մարյան, Րաֆֆի Գալֆայան. Թուրքիայից՝ Լեւոն Զեքիյան. Արգենտինայից՝ Ռուբեն Մոզյան։ «Սրանք իմ ճանաչած մարդիկ են։ Ձեր կողմից Դուք կարող եք ավելացնել նոր անուններ», – նշվում է նամակում։

Տեր–Պետրոսյանը նշել է, որ պատրաստ է նաև անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ «Կարևորն այս պատասխանատու խնդրում պետական և համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է։ Մնացած ամեն ինչ չնչին է ու երկրորդական», – ասել է նա։

«Ցավում եմ, որ ներկա պահին, Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության և ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել։ Ավելացնեմ նաեւ, որ ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե աջից ու ձախից ինչպիսի վայնասուն կբարձրանա իմ այս հրապարակման առթիվ, որի անհետաձգելիությունը պայմանավորված է նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի` ապրիլի 24-ի մոտալուտ լինելու հանգամանքով», – նշվում է Հայաստանի առաջին նախագահի նամակում։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը դարձել է հետխորհրդային Հայաստանի ղեկավարը` գլխավորելով Գերագույն խորհուրդը 1990–1991թթ.–ին, իսկ 1991–1998թթ.–ին զբաղեցրել է պետության նախագահի պաշտոնը։ Նա հրաժարական է ներկայացրել 1998թ.–ի սկզբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ներքաղաքական վերնախավում առաջացած տարաձայնությունների պատճառով։ Տեր–Պետրոսյանն առաջադրել է իր թեկնածությունը 200 թ.–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այժմ ընդդիմադիր ՀԱԿ–ի առաջնորդն է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: