484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը. դեսպան
16:58
17 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, երեքշաբթի ասաց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Միլզի խոսքերով` ԱՄՆ-ն կարևորում է նաև փոխհարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը:

Դեսպան Միլզը հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված լուրջ ձեռքբերումները պահպանելու և երկկողմ գործակցությունն ավելի ամրապնդելու համար:

Աբրահամյանն իր հերթին շնորհավորել է Ռիչարդ Միլզին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի խորացմանը:

Վարչապետը կարևորել և բարձր է գնահատել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, բարեփոխումների իրականացմանը և տնտեսական զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Տնտեսական կապերի սերտացման համատեքստում երկուստեք կարևորվել է բարեփոխումների իրականացման, ներդրումների ներգրավման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման ուղղությամբ համագործակցության խորացումը, ինչպես նաև էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը:

Այս առումով ընդգծվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը:

Դեսպան Միլզի խոսքով՝ ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման ցուցանիշը Հայաստանում բարձր է, և ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ իշխանությունների կողմից այս ուղղությամբ կատարվող քայլերը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվ համագործակցում է քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի, հասարակական կազմակերպությունների հետ և շահագրգռված է հասարակական կարևոր խնդիրների քննարկման գործընթացներում նրանց ներգրավմամբ: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: