487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պետք չէ արտահերթ նախագահական ընտրությունների սպասել. քաղաքագետ
20:53
16 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում քաղաքական պայքարի ակտիվացման հետևանքով արտահերթ նախագահական ընտրությունների  սպասել չարժե, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում երկուշաբթի ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

«Մենք չգիտենք, թե այն, ինչ հայտարարվել և ներկայացվել է որպես ռեժիմի դեմ մինչև վերջ պայքար, կհամապատասխանի՞, արդյոք, իրականությանը, դա ցույց կտա ժամանակը: Չեմ կարծում, թե ստեղծված իրավիճակում քաղաքական մեծամասնությունը նպատակահարմար գտնի արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` հաշվի առնելով այն գերակայությունները, որ նրանք ունեն և վերջին ժամանակներում բազմիցս հայտարարվել են, համաձայն որոնց` նրանք չեն ծրագրում գնալ արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով»,- ասաց Մարկարովը:

Ըստ նրա, քանի որ հարցն այժմ իշխանությունների օրակարգում չէ, դժվար է ենթադրել, թե որոնք են լինելու այն քաղաքական մարտահրավերները, որոնք կհանգեցնեն իրադարձությունների նման զարգացման:

«Եռյակն» ունի որոշակի մոբիլիզացիոն ռեսուրս և կփորձի այն ակտիվացնել` օգտագործելով խմբային կարգախոսների տարբեր տեսակներ: Զարմանալի չի լինի, եթե հասարակության մի մասը մասնակցի որոշ միջոցառումների։ Բայց սպասել, որ կլինի երկարաժամկետ և զանգվածային համախմբում, որը կհանգեցնի բացասական հետևանքների այսօր, չարժե»,- նշեց Մարկարովը:

Ինչպես նշվում է համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է նախօրեին երեք քաղաքական ուժերի առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման արդյունքներով, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները ծրագրում են ցույց անցկացնել փետրվարի 20-ին Երևանի Ազատության հրապարակում: Փաստաթղթում նշվում է, որ համազգային հրատապ հավաքը գումարվում է ստեղծված ներքաղաքական իրավիճակում որոշում կայացնելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։