484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանի երեկվա ելույթը սկզբնավորեց երկրի քաղաքական դաշտի մաքրման գործընթացը. ՀՀԿ պատգամավոր
15:58
13 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը սկզբնավորեց երկրի քաղաքական դաշտի մաքրման գործընթացը, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀԿ–ից ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը։

Հինգշաբթի երեկոյան ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստի ժամանակ` Սարգսյանը կոշտ քննադատության է ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։

«Նմանատիպ «երևույթներից» քաղաքական դաշտի մաքրումն այս պահին առաջնահերթություն է, դա, վաղ թե ուշ, պետք է տեղի ունենար։ Եվ ես կարծում եմ, որ փետրվարի 12–ը սկզբնավորեց այդ գործընթացը», – նշեց Դավթյանը։

«Եվս մեկ անգամ նշեմ, որ ՀՀԿ խորհուրդն ամբողջովին համաձայն է գնահատականների հետ, որոնք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է երեկվա նիստի ժամանակ», – ավելացրեց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչների և հասարակ քաղաքացիների հետ զրույցներում բազմիցս հնչել են նմանատիպ գնահատականներ։ «Միշտ հարց էր հնչում` «ե՞րբ  է երկրի նախագահը բռունցքով հարվածելու սեղանին»։ Ըստ էության` հենց դա է արել Սարգսյանը երեկվա նիստի ժամանակ», – ասաց Դավթյանը։

Նա նաև ավելացրեց, որ խոսք չի կարող լինել ինչ–որ քաղաքական առճակատման մասին, քանի որ երևույթն ինքը քաղաքական բնույթ չունի։

«Կարծում եմ, որ նախագահի խոսքերը հասել են նաև այլ քաղաքական գործիչներին, ովքեր նմանատիպ քաղաքականություն են վարում։ Սարգսյանի ասվածը վերաբերում էր նաև ԱԺ–ի մյուս պատգամավորներին», – նշեց Դավթյանը։

Նախօրեին Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նիստերից պարբերաբար բացակայելու պատճառով Ազգային անվտանգության խորհրդում երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Ծառուկյանի (ԲՀԿ առաջնորդ) անդամակցությունը դադարեցնելու մասին։

ՀՀ նախագահը նաև հանձնարարել է բացահայտել խորհրդարանի նիստերից Ծառուկյանի սիստեմատիկ բացակայության պատճառները։ 2013–2014 թթ.–ին տեղի ունեցած Ազգային ժողովի 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի կողմից միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ ուրբաթ կանցկացվի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ իրավապահ մարմինների հետ կքննարկվի Ծառուկյանի կողմից քրեական հանցագործությունները թաքցնելու մեխանիզմների ստեղծման մասին խոսակցությունների ստուգման հարցը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: