478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի և ԳԴՀ–ի առաջնորդները մտադիր են խնդրել, որ ԵՄ–ն աջակցի Մինսկի համաձայնագրին
14:33
12 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կխնդրեն, որ ԵՄ–ն աջակցի Մինսկի համաձայնագրին, հինգշաբթի հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` ներկայացնելով Մինսկում կայացած «նորմանդյան քառյակի» հանդիպման արդյունքում Օլանդի հայտարարությունը։

Հինգշաբթի ցերեկը Օլանդին և Մերկելին սպասում են Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին։

Մինսկում հինգշաբթի ավարտվել են չորեքշաբթի երեկոյան սկսված «նորմանդյան քառյակի` Օլանդի, Մերկելի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանակցությունը, որը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ–ի, ԳԴՀ–ի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերն ու Պավել Կլիմկինը։ Եզրափակիչ փաստաթղթի աշխատանքը տևել է մոտ 16 ժամ։ Այդ փաստաթուղթը թույլ կտա նվազեցնել Ուկրաինայի արևելքում տիրող լարվածությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԵՄ անդամ երկրների առաջնորդները հինգշաբթի կայանալիք ոչ ֆորմալ գագաթնաժողովի ժամանակ մտադիր են ամփոփել Ուկրաինայի իրավիճակի կարգավորմանը նվիրված «նորմանդյան ձևաչափով» անցկացված բանակցությունների արդյունքները։ Հաջողության դեպքում նրանք կողջունեն այն, իսկ ձախողման դեպքում հնարավոր է Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ մշակվեն։

ԵՄ գագաթնաժողովը կնվիրվի ահաբեկչության դեմ պայքարին, Ուկրաինայում տիրող իրավիճակին, Ռուսաստանի հետ հարաբերություններին և ԵՄ–ի տնտեսական խնդիրներին։ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ նախատեսված ավանդական բանավեճից հետո առաջնորդները կընդունեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ով Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին կանոնավոր կերպով տեղեկացնում է պետությունների և կառավարությունների ղեկավարներին։ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել էր, որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հրավերով Ուկրաինայի նախագահը կայցելի Բրյուսել։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: