486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քաղաքական նպատակներով շահարկումները տեղին չեն. պատգամավոր
14:15
11 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քաղաքական նպատակներով շահարկումները տեղին չեն, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով ապրիլի 24–ին իշխանափոխության գործընթաց սկսելու Հայաստանի մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի մտադրությունը։

«Յուրաքանչյուրը սեփական կարծիքն ունենալու իրավունք ունի, սակայն ես տեղին չեմ համարում ապրիլի 24–ին իշխանափոխության փորձերը, ավելին, որ Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է միայն երեք խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից գործընթացը համակարգելու միջոցով», – ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` այս պահին չկա քաղաքական ուժերի խոշոր կենտրոն, բացի խորհրդարանական «եռյակից» (ԲՀԿ, Ժառանգություն և ՀԱԿ), որոնք կկարողանային հաջողության հասնել իշխանափոխության հարցում։

Նա հույս հայտնեց, որ փետրվարի 15–ին «եռյակի» առաջնորդների հանդիպման ընթացքում որոշումներ կընդունվեն, որոնց շնորհիվ առաջիկայում կսկսվի արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը։

«Միայն այսպես է հնարավոր հասնել դրական փոփոխությունների, և կարծում եմ, որ ԲՀԿ–ն, որն աջակցում է ընդդիմադիր ուժերին, ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, այդ թվում` երկրի տնտեսության հետագա զարգացման համար», – ասաց Մարտիրոսյանը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ իշխանական և հասարակական ուժերի համաժողովի ընթացքում հայտարարել է, որ «ուժ հավաքելով համազգային շարժման օգնությամբ, փողոց դուրս եկած ժողովրդի հետ ամենօրյա ջանքերի միջոցով հարկավոր է ստիպել իշխանություններին պատասխանատվություն զգալ ներկա իրավիճակի համար և հաջորդ ընտրություններին հասնել իշխանափոխության»։

Մարտիրոսյանը նաև դատապարտեց ընդդիմության որոշ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության փաստերը, որոնք, նրա խոսքով, արդեն օրինաչափություն են դառնում և անպատժելիության հետևանք են։

ՀՀ ԱԺ ոչ իշխանամետ խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», «Դաշնակցությունը», «Ժառանգությունը», ՀԱԿ–ը 2014թ.–ի հունիսի 10–ին իշխանությանը ներկայացրին 12 պահանջ, որոնք, նրանց կարծիքով, պետք է կատարվեին մինչև 2014թ.–ի սեպտեմբերի վերջ։ Դրանից հետո, արդեն առանց «Դաշնակցության», քաղաքական ուժերն անցկացրին մի քանի հանրահավաք և բողոքի ակցիաներ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: