484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շեմին Հայաստանը պետք է համախմբված լինի. փորձագետ
21:24
10 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շեմին Հայաստանը պետք է համախմբված լինի, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Ապրիլի 24–ին Հայաստանը պետք է համախմբված լինի և փորձի այս տարի առավելագույն ճնշում գործադրել Թուրքիայի վրա, քանի որ 100 տարին սրբազան և տպավորիչ տարեթիվ է», – ասաց Քոչարյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Քոչարյանի կարծիքով` այս տարի Թուրքիան և նրան աջակցող երկրները կփորձեն Հայաստանի վրա ճնշում գործադրել` նպատակ հետապնդելով հարթեցնել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նշանակությունն ու ռիսկերը Թուրքիայի համար։

Ըստ նրա` Թուրքիայի նպատակն է, որ ապրիլի 24–ն առավելագույնս աննկատ անցնի ինչպես Հայաստանում և սփյուռքում, այնպես էլ` միջազգային հանրության համար։

«Թուրքիայի համար օպտիմալ կլիներ, եթե Հայաստան չայցելեր ոչ մի երկրի առաջնորդ, բոլորը մեկնեին Թուրքիա` Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը նշելու համար», – ասել է նա։

Ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ Էրդողանը հրավիրել է Սարգսյանին ապրիլի 23–24–ը մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին։ Սարգսյանը պատասխանել էր այդ հրավերին` ընդգծելով, որ այն համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ է հետապնդում։

«Թուրքիայում փորձում են տպավորություն ստեղծել, թե թուրքը փոխվել է, գումարներ են հատկացվում հայ–թուրքական հասարակական կազմակերպությունների համար», – ասաց Քոչարյանը։

Վերջերս Բերձորում տեղի ունեցած միջադեպը, ըստ Քոչարյանի, նվեր էր թուրքական քարոզի համար։ Այս կապակցությամբ նա նշեց, որ Հայաստանի համար գլխավոր վտանգը Հայաստանի և Արցախի պառակտումն է։

«Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամները բողոքի ցույցեր և ավտոերթեր են անցկացնում Հայաստանում իշխանափոխության պահանջով։ Հունվարի 31–ին նմանատիպ ավտոերթ էր կազմակերպվել Արցախում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով։ Կազմակերպության անդամների տեղեկացմամբ` Ղարաբաղ մտնելիս ավտոերթի որոշ մասնակիցներ ծեծի են ենթարկվել Ոստիկանության աշխատակիցների կողմից։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։