480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հասնել. փորձագետ
19:08
09 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հասնել, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց քաղաքագետ Գագիկ Ղամբարյանը։ 

Ըստ նրա` հայ–ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում լարվածությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը դժգոհ է բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակից։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը նրան ձեռնտու չէ։ Ադրբեջանը վերջին մի քանի տարիներին ակտիվ արտահայտում է իր դժգոհությունը, միաժամանակ ելնում է մաքսիմալիստական դիրքորոշումից։ Այն, որ Մինսկի խումբը կարող է Ադրբեջանին առաջարկել այս պահին, այն է` Մինսկի սկզբունքները, նրան բացարձակապես պետք չէ»,– ասաց Ղամբարյանը։

Առաջին անգամ Մադրիդյան սկզբունքները ներկայացվել են հակամարտության կողմերին 2007 թվականին, իսկ 2009 թվականին Աքվիլայում դրանք առաջին անգամ հրապարակվել և ընդունվել են հայկական և ադրբեջանական կողմերից` որպես հետագա բանակցությունների հիմք։ Բանակցությունների առանցքը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակն է, որը, հրապարակված սկզբունքների համաձայն` պետք է սահմանվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավաբանորեն պարտադրող ճանապարհով։

Ղամբարյանի խոսքով` Ադրբեջանը չի կարող բացահայտ ասել, որ դեմ է Մադրիդյան սկզբունքներին, բայց անում է ամեն ինչ ցույց տալու համար, որ դժգոհ է դրանցից։

«Ես հասկանում եմ, թե ինչու են Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն այդքան լղոզված, ինչու են երկու կողմերին զսպվածության կոչ անում։ Եթե նրանք հանդես գան հակաադրբեջանական հայտարարություններով, ապա Բաքուն միանգամից կհայտարարի, որ Մինսկի խումբը կողմնակալ է և պաշտպանում է հայկական կողմին»,– նշեց Ղամբարյանը։

Բացի այդ, նրա խոսքով, չպետք է մոռանալ, որ գոյություն ունի նաև նավթի գործոնը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: