+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը տեսաուղերձով դիմել է հանրապետության բնակիչներին
21:30
06 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը ողջույնի տեսաուղերձ է հղել հանրապետության բնակիչներին։ Համացանցում հրապարակված տեսանյութում դեսպանն իր ուղերձը սկսում է հայերենով, ինչից հետո արդեն անգլերեն պատմում է իր մասին։

«22 տարի առաջ ես պատիվ ունեցա դառնալ առաջին ամերիկացի դիվանագետը, ով սկսեց զբաղվել ԱՄՆ–ի և անկախ Հայաստանի փոխհարաբերություններով։ Իմ դիվանագիտական առաքելության ընթացքում ինձ հաջողվել է աշխատել աշխարհի տարբեր անկյուններում, սակայն ես երբեք չեմ դադարել հետևել ձեր երկրում ընթացող գործընթացներին», – ասել է Միլզը։

Նա նշել է, որ գոհունակությամբ է հետևել Հայաստանի և ԱՄՆ–ի միջև բոլոր մակարդակներում ամուր գործընկերության զարգացմանը` ընդգծելով, որ հպարտ է այն բազմաթիվ հայերով, ովքեր մասնակցել են ամերիկյան կրթական, մշակութային և մասնագիտական ծրագրերին և իրենց ներդրումն են կատարել Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։

«Որպես դեսպան` կշարունակեմ կառուցել այնպիսի երկկողմ գործընկերային հարաբերություններ, որոնք կարող են ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, բարեկեցությունը, ինչպես նաև` անվտանգությունը», – ասել է Միլզը։

Նա նաև նշել է, որ պատրաստ է լսել առաջարկներ այն մասին, թե ինչպես կարելի է ավելի շատ հարստացնել երկկողմ համագործակցությունը և առաջարկել է նման առաջարկների ու գաղափարների մասին գրել Twitter` #BarevRick Mills հեշթեգով։

ԱՄՆ Սենատը 2014թ.–ի սեպտեմբերին հաստատել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը  (Richard M. Mills, Jr.) ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս պաշտոնում նա կփոխարինի Ջոն Հեֆերնին։

Միլզը Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է, ունի Տեխասի համալսարանի իրավաբանի դիպլոմ և մագիստրոսի աստիճան Ազգային պաշտպանության համալսարանի միջազգային անվտանգության ոլորտում։ Դիվանագիտական ծառայություն է իրականացնում 1988թ.–ից։ Վերջին շրջանում Միլզը զբաղեցրել է Լիբանանում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Տարբեր տարիների աշխատել է Մալթայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իռլանդիայում, Պակիստանում, Սաուդիան Արաբիայում, Իրաքում։ Զբաղվել է Հայաստանի և Ադրբեջանի խնդիրներով այդ երկրների անկախացումից հետո։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: