486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն պատրաստ է ՌԴ–ի հետ քննարկել Ուկրաինայի արևելքի քաղաքական կարգավիճակը, հայտարարել են ԳԴՀ–ի կառավարությունից
18:13
06 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ն, ի դեմս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել արևելյան Ուկրաինայի քաղաքական կարգավիճակը, ուրբաթ WDR2 գերմանական ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է ԳԴՀ կառավարության ռուս–գերմանական միջհասարակական համագործակցության հարցերով համակարգող Գերնոտ Էռլերը։

Ուրբաթ Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը, կողմերը կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Կարծում եմ, որ ի տարբերություն նախկին փորձերի` այս անգամ կխոսվի ոչ միայն հրադադարի մասին, այլ նաև` հակամարտության քաղաքական կարգավորման մասին, այն մասին, թե ինչ կարող է հետևել, այսինքն` նոր խաղաղ կարգի մասին։ Այս ամենը կարող է խթան դառնալ ռուսական և ուկրաինական կողմերի համար, գուցե նաև` անջատողականների համար, քանի որ ձեռք բերվող համաձայնագիրը կարող է իսկապես կյանքի կոչվել։ Դա իսկապես անցյալում անհրաժեշտ է եղել», – հայտարարել է Էռլերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Ուկրաինայի իշխանությունները նախորդ տարվա ապրիլին Դոնբասում սկսել են ուժային օպերացիա նախորդ տարվա փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջումից դժգոհ շրջանի բնակիչների դեմ։ ՄԱԿ–ի վերջին տվյալների համաձայն` հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 5,3 հազար խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերին ԵԱՀԿ–ի Ռուսաստանի միջնորդությամբ Ուկրաինայի իշխանություններն ու ինքնահռչակ ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի աշխարհազորայինները Մինսկում համաձայնության եկան հրադադարի հարցում։ Չնայած, որ աշխարհազորայիններն ու ուկրաինացի ուժայինները պարբերաբար մեղադրում էին միմյանց հրադադարի խախտման մեջ, սակայն հակամարտ կողմերի և ԵԱՀԿ դիտորդների կարծիքով` հրադադարի ռեժիմը պահպանվում էր։ Սակայն հունվարի 9–ին շրջանների գնդակոծման ինտենսիվությունն ավելացավ, այդ թվում նաև զոհերի թիվը։ ՌԴ ԱԳՆ–ում կարծում են, որ Դոնբասի վերջին իրադարձությունները հաստատում են Դոնբասում իրավիճակը ուժային ճանապարհով լուծելու Կիևի մտադրության վերաբերյալ եղած լրջագույն մտավախությունները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: