477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Իշխող ՀՀԿ–ն կպատասխանի ԲՀԿ–ի առաջնորդի` իշխանափոխության մասին հայտարարությանը. խմբակցության նախագահ
16:57
06 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իշխող ՀՀԿ–ն գործադիր մարմնի և կուսակցության խորհրդի առաջիկա նիստի ժամանակ կքննարկի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն ու հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին կուսակցության կազմակերպած համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին ոչ իշխանամետ և հասարակական ուժերը, հայտարարել է, որ «թափ առնող համազգային շարժման օգնությամբ, փողոց դուրս եկած ժողովրդի հետ ամենօրյա ջանքերի միջոցով հարկավոր է ստիպել իշխանություններին պատասխանատվություն զգալ ներկա իրավիճակի համար և հաջորդ ընտրություններին հասնել իշխանափոխության»։

«Մենք, իհարկե, չենք կարող պատասխանել բոլոր հայտարարություններին, սակայն գործադիր մարմնի նիստի ժամանակ Ծառուկյանի ելույթի կապակցությամբ ընդհանուր կարծիք կարտահայտենք», – ասաց Բաղդասարյանը։

Ծառուկյանի ելույթն ընդհանուր առմամբ ուրբաթ կայացած խորհրդարանական ճեպազրույցների հիմնական թեման էր դարձել։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ, ըստ էության, ԲՀԿ առաջնորդի հայտարարություններում ինչ–որ նոր բան չի ասվել։

«Մենք 100 անգամ հայտարարել ենք, որ իշխող կուսակցությունը չպետք է իրեն նույնականացնի պետության հետ։ Իշխանափոխությունը չպետք է սահմանափակվի միայն անձանց փոփոխությամբ։ Հարկավոր է նստել և այլ ուժերի հետ քննարկել անհրաժեշտ քայլերը», – ավելացրեց Ռուստամյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին ընդգծեց, որ Ծառուկյանի հայտարարություններն ավելի շատ են մոտեցնում ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի դիրքորոշումները արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության հարցում։

«Մենք, իհարկե, այս հարցում ունենք տարբեր մարտավարական մոտեցումներ։ ՀԱԿ—ն ավելի արմատական որոշումների կողմնակիցն է։ Վստահ ենք, որ ամենաճիշտ ելքը կլիներ ժողովրդական զանգվածների անհնազանդությունը համազգային շարժման ղեկավարության ներքո։ Հիմա մենք կարող ենք ասել, որ մեր երկու ուժերն աստիճանաբար մերձենում են, իսկ մարտավարական տարբերություններն աստիճանաբար հարթվում են», – ավելացրեց Զուրաբյանը։

Նա նաև համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական «եռյակի» (ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն») առաջիկա հանդիպման ժամանակ կգտնվեն լուծումներ, որոնք կօգնեն հանրահավաքների ալիք բարձրացնել ողջ երկրում։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին նշեց, որ առաջիկայում «եռյակը» կամփոփի արտահերթ ընտրությունների հարցի շուրջ պատկերացումներն ու դրանք կներկայացնի հանրությանը։

«Համաժողովի ժամանակ բոլորն, այսպես թե այնպես, խոսում էին արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Գագիկ Ծառուկյանը ևս խոսում էր այդ մասին։ Եթե այսպես շարունակվի, ապա արտահերթ ընտրությունները պարզապես պարտադիր կդառնան», – ընդգծեց պատգամավորը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: