486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Գերմանիային շանտաժի մեջ
17:00
05 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունաստանն անընդունելի է համարում Գերմանիայի` եվրոպական ինստիտուտներն իրենով փոխարինելու  փորձերը և դրանք շանտաժ է համարում, ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը Süddeutsche Zeitung թերթին գերմանացի նախարարի հարցազրույցի կապակցությամբ։

ԳԴՀ պաշտպանության նախարարության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը թերթին ասել է, որ «տնտեսական և սոցիալական հարցերով բոլոր տարակարծությունների դեպքում Հունաստանը չի կարող ռիսկի ենթարկել քաղաքականության և անվտանգության ոլորտում իր վստահելիության նկատմամբ վստահությամբ, որը տասնամյակների ընթացքում է կառուցվել»։

«Ով համերաշխություն է պահանջում, իրեն պետք է համերաշխ կերպով պահի»,– ասել է նախարարը։

«Հունաստանը միշտ դաշնակիցների կողմում էր, երբ նրանք պատասխան հարվածներ էին հասցնում գերմանական օկուպացիոն զորքերին։ Գերմանացի քաղաքական գործիչների վարքը և հայտարարությունները, որոնք իրենցով են փոխարինում Եվրոպական միության և ՆԱՏՕ–ի ինստիտուտները, ոչ միայն անընդունելի են, այլ նաև շանտաժ են»,– ասվում է Կամենոսի` «ՌԻԱ Նովոստի»  ստացված հայտարարությունում։

«Դրանք վնասում են եվրոպական ինստիտուտներին, եթե միայն Գերմանիան չի ձգտում վերացնել Եվրոպական միությունը և ՆԱՏՕ–ն»,– հայտնել է հույն նախարարը։

«Սակայն Հունաստանը չի պատրաստվում զբաղեցնել Գերմանիայի տեղը Ռուսաստանի հետ իր արտոնյալ հարաբերություններում»,– ասել է Կամենոսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։