478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Համազգային շարժումը պետք է իշխանության փոփոխության բերի առաջիկա ընտրությունների ժամանակ. ԲՀԿ առաջնորդ
15:07
05 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Համազգային շարժումը պետք է իշխանության փոփոխության հասնի առաջիկա ընտրությունների ժամանակ, հինգշաբթի ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ոչ իշխանական և հասարակական ուժերի համաժողովի ընթացքում։

«Պետք չէ հիասթափվել։ Հարկավոր է կոտրել հասարակության մեջ արմատացած անվստահությունն ու հիասթափությունը ճիշտ գործողությունների միջոցով` հավատարիմ մնալով հաղթանակի հարցում մեր սկզբունքներին։ Մենք հիմնել ենք համազգային շարժման շտաբերը, որպեսզի մոտ լինենք ժողովրդին, լսենք մարդկանց և չթողնենք նրանց միայնակ։ Մեծ ծավալի աշխատանք է կատարվել, այդ աշխատանքի շնորհիվ մենք ամբողջովին տիրապետում ենք հասարակության տրամադրության և պահանջների մասին տեղեկատվությանը։ Ժողովրդի համբերության բաժակը լցվել է», – հայտարարել է Ծառուկյանը։

Նրա խոսքերով` Գյումրիում տեղի ունեցած դեպքը, սահմանային լարվածությունը, անտանելի գնաճը պետք է հուշեր իշխանություններին, որ հզոր պոռթկումների շեմին է կանգնած հասարակությունը:

«Մեկ անզգույշ քայլը, նույնիսկ բառը քաղաքացիներին կհանի փողոց: Դա կարող է լինել անկառավարելի հզոր ալիք: Այս իրավիճակում մեր դիրքորոշումը պարզ է` ժողովրդի պահանջը պետք է որոշիչ լինի», – ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ–ի առաջնորդը նշել է, որ ուժ հավաքով համազգային շարժման օգնությամբ, փողոց դուրս եկած ժողովրդի հետ ամենօրյա ջանքերի միջոցով հարկավոր է ստիպել իշխանություններին պատասխանատվություն զգալ ներկա իրավիճակի համար և հաջորդ ընտրություններին հասնել իշխանափոխության։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ համաժողովին կմասնակցեն այնպիսի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ԲՀԿ–ի գործընկերներ, ինչպիսիք են «Ժառանգությունը» և ՀԱԿ–ը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների շարժումների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում կքննարկվի սոցիալ–տնտեսական և քաղաքական իրավիճակը, գոյություն ունեցող խնդիրների լուծման ուղիները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: