484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
2015թ.–ի ձմեռը Հայաստանում կարելի է թեժ որակել քաղաքական տեսանկյունից. քաղաքագետ
14:51
05 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 2015թ.–ի ձմեռը Հայաստանում կարելի է թեժ որակել քաղաքական տեսանկյունից, հինգշաբթի լրագրողներին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք բախվեցինք քաղաքական իրադարձությունների, որոնք թեժ քննարկումների հիմք ստեղծեցին», – հինգշաբթի լրագրողներին ասաց Մարկարովը։

Նրա խոսքով` հասարակության ուշադրության կենտրոնում առաջին հերթին Գյումրիում յոթ մարդկանց դաժան սպանությունն էր, իսկ երկրորդը` ղարաբաղյան սահմանին տեղի ունեցող իրադարձությունները։

Փորձագետի խոսքով` ժամանակագրական կարգով առաջին խնդիրը, որին հարկավոր է ուշադրություն դարձնել, հայ–ադրբեջանական սահմանին գրանցվող լարվածությունն է և դրա հետ կապված խնդիրները, որոնք անդրադարձել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ, որը հաջորդել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը։

Հունվարի 27–ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել, որում կոչ են արել Ադրբեջանին պահպանել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունները` նման կերպով խախտելով «հավասարակշռված» տոնայնության ավանդույթը։

Համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ նրանք նախարարին են հայտնել իրենց մտահոգությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանագծում արձանագրվող դեպքերի առնչությամբ, որոնք հանգեցնում են նաև զոհերի: Այնուհետև նշել են, որ անհրաժեշտ է դադարեցնել դեռևս նախորդ տարվանից սկիզբ առած բռնությունների աճը վստահության վերականգնման հնարավորություն ստեղծելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում առաջընթաց ձեռք բերելու համար։

«Եթե վերադառնանք ղարաբաղյան սահմանի վրա կոնֆլիկտային իրավիճակի հարցին և հայկական կողմի հայտարարություններին այն մասին, որ մենք արդեն պատրաստ ենք ակտիվ միջոցառումների իրականացմանը, ապա դա ինչ–որ իմաստով աշխարհայացքի փոփոխություն է։ Մենք արդեն բախվել ենք այնպիսի դեպքերի հետ, երբ մեր կողմից կիրառվող կանխարգելիչ միջոցառումները Ադրբեջանի ագրեսիայի կանխման միջոց են եղել», – նշեց քաղաքագետը։

Մարկարովի խոսքով` օգտագործելով «ագրեսիա» բառը` մենք վերադառնում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը, որում Ադրբեջանին փաստորեն մեղադրել են ագրեսիայի մեջ` ի տարբերություն ավելի վաղ հնչած քաղաքականորեն հավասարակշռված ձևակերպումների։

«Երկար ժամանակահատվածում առաջին անգամ միտք հնչեց, որ Ադրբեջանը ներխուժում է շփման գծից այն կողմ։ Ներխուժումն իր հերթին ենթադրում է ագրեսիայի ակտ, չնայած «ագրեսիա» բառն ինքնին չի օգտագործվել», – ասաց Մարկարովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։