481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը փոխել է հաշվիչ հանձնաժողովի կազմը, ՀՀԿ–ն զրկվել է մեկ ձայնից
16:40
04 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի նիստում փոխել է խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի կազմը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը զրկվել է մեկ ձայնից (ՀՀԿ )։

Երկուշաբթի հաշվիչ պալատի ձևավորման քվեարկության ժամանակ քվորում չի ապահովվել, քանի որ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը` «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր», «Ժառանգություն», Դաշնակցության և Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը հանձնաժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության բացարձակ մեծամասնության պատճառով։

Քվեարկության ձախողումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանին առաջարկել է հետաձգել հաշվիչ հանձնաժողովի քվեարկությունը` ընդդիմության հետ փոխզիջման հասնելու համար։

Նոր ձևաչափով հաշվիչ հանձնաժողովը բաղկացած կլինի 12 անդամներից։ Դրանում կընդգրկվեն 6 պատգամավորներ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, 2–ը` «Բարգավաճ Հայաստանից», մեկական` Հայ ազգային կոնգրեսից, ՀՅԴ–ից, «Ժառանգությունից» և «Օրինաց Երկրից»։

Ինչպես նշեց ՀԿԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որոշումը կարելի է առաջադիմական համարել, որովհետև նախկինում հանձնաժողովի կազմում էր Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության 7 պատգամավոր, ովքեր միաձայն կարող էին որոշում ընդունել

Հայաստանի Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի կազմը փոխվել էր 2014 թվականի ապրիլի 28–ին` Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ։ Նախկին տասնմեկ պատգամավորների փոխարեն (հինգը` ՀՀԿ, մնացածը` մյուս վեց խմբակցություններից) թարմացված հանձնաժողովի կազմում այժմ պետք է լինեն տասներեք խորհրդարանականներ (յոթը ՀՀԿ–ից, երկուսը` «Բարգավաճ Հայաստան»` քանակով երկրորդ խմբակցությունից և մեկական` մյուս խմբակցություններից)։ 

Այս որոշումն ընդունվել է առաջացած իրավաբանական թյուրիմացության կապակցությամբ։ Կոալիցիոն նախկին «Օրինաց երկիր» խմբակցության` ընդդիմություն անցնելուց և հաշվիչ պալատից դրա ներկայացուցչի հնարավոր դուրս գալու կապակցությամբ քվորումի խնդիրներ են առաջացել, ինչը ձախողել է 2014 թվականի ապրիլի 29–ին ծրագրված խորհրդարանի խոսնակի ընտրությունները։ Հանձնաժողովի վերակազմավորումից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունը դարձել է մեծամասնություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: