478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին` մի շարք ահաբեկչությունների ժամանակ աջակցության համար
14:04
04 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Հայաստանի այլ պաշտոնատար անձանց երկրում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների ժամանակ աջակցություն ցուցաբերելու համար։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Փարիզում ահաբեկչությունների զոհերի հիշատակին կազմակերպված երթին, որը տեղի է ունեցել հունվարի 11–ին։ Պաշտոնական Երևանը նաև հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է Փարիզում կազմակերպված ահաբեկչությունները։

Նշելով, որ Փարիզի ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվել է ավելի քան տասը մարդ, այդ թվում` լրագրողներ, ոստիկաններ և քաղաքացիական անձինք` Շարպանտիեն ընդգծեց, որ սարսափելի գործողությունների թիրախ է դարձել ոչ միայն Ֆրանսիան, այլ նաև կարծիքի արտահայտման ազատությունը։

«Էմոցիոնալ շոկն անդրադարձել է ոչ միայն Ֆրանսիայի վրա, բոլորը ցնցված էին։ Ֆրանսիացիների արձագանքն արտահայտվեց փողոցային երթերի տեսքով, ինչը դարձավ խոսքի և կարծիքի ազատության աջակցության օգտին ելույթ ունենալու միջոց», – երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Շարպանտիեն։

Դեսպանի խոսքերով` կրոնական հիմքի վրա ֆանատիզմի դրսևորման վտանգը Ֆրանսիայում դեռևս պահպանվում է։

«Խնդիրն ամբողջությամբ լուծված չէ։ Կրոնական հիմքի վրա ֆանատիզմի դրսևորման վտանքը դեռևս պահպանվում է։ Ֆրանսիայի իշխանությունները վճռականորեն պայքարելու են ահաբեկչության դեմ ոչ միայն Ֆրանսիայի տարածքում, այլ նաև այլ երկրների հետ համագործակցությամբ», – ասաց Շարպանտիեն։

Ֆրանսիայում ահաբեկչություններն ու արտակարգ պատահարները սկսեցին հաջորդել իրար հունվարի 7–ից` Charlie Hebdo խմբագրատուն վրա կատարված հարձակմամբ, որը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն էր հրապարակել։ Երեք օրում զոհվեց 17 մարդ, որոնց թվում` երեք ոստիկան։ Երկու հատուկ օպերացիաների ընթացքում հունվարի 9–ին ոչնչացվեց երեք ահաբեկիչ։ Այնուհետև Ֆրանսիայում տեղի ունեցան զանգվածային ակցիաներ` ի հիշատակ զոհվածների և ի աջակցություն խոսքի ազատության, փողոց դուրս եկավ ավելի քան 3 մլն մարդ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: