486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ պատգամավորը պահանջում է, որ ԵԽԽՎ–ն ներողություն խնդրի ազատ մամուլի վրա ճնշում գործադրելու կոչ անելու համար
21:43
03 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը հանդես է եկել բաց նամակով ԵԽԽՎ–ի բանաձևի կապակցությամբ, որում Հայաստանի իշխանությանը կոչ է արվում տոտալիտար ճնշում գործադրել ազատ մամուլի և քաղաքական գործչի վրա։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 28–ին ընդունել է մի բանաձև (N584), որը ստորագրել է Շվեյցարիան, Հոլանդիան, Բելգիան, Սան Մարինոն, Մալթան և այլ եվրոպական երկրներ ներկայացնող 22 պատգամավոր։ Նրանք կոչ են անում Հայաստանի իշխանությանը տոտալիտար ճնշում գործադրել ազատ մամուլի և քաղաքական գործչի վրա։

Մասնավորապես, պատգամավորները կոչ են անում հետապնդում սկսել «Իրավունք» թերթի և «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի նկատմամբ։ Նրանք մեղադրում են «Իրավունք» թերթին, որ պաշտպանել է մշակույթի հայտնի գործիչներին` Արշակյան քույրերին, ովքեր ենթարկվել են հոմոսեքսուալիստների լոբբիստների վայրագ և անմարդկային հետապնդումներին, քանի որ համարձակվել էին բացասական կարծիք հայտնել Կոնչիտայի վերաբերյալ։

«Այսօր բաց նամակ եմ ուղղել ԵԽԽՎ նախագահին և պատգամավորներին, ներկայացրել խնդիրը, որը, իմ կարծիքով, սպառնում է ժողովրդավարության հիմնական սկզբունքներին, ոտնձգություն է ներկայացնում խոսքի և մամուլի ազատությանը, սեփական կարծիքի արտահայտմանը։ Սպասում եմ, որ նրանք պետք է ներողություն խնդրեն և հանգիստ թողնեն «Իրավունք» թերթին», – ասել է Բաբուխանյանը «Sputnik–Արմենիա» ռադիոյի եթերում։

Նրա խոսքով` թերթում արտահայտված կարծիքը վերաբերում էր ոչ թե սեռական փոքրամասնություններին ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ Կոնչիտա Վուրստին` «այդ ամոթալի երևույթին, որի մասին իրենց կարծիքն էին հայտնել Արշակյան քույրերը։ Նրանց սկսեցին վիրավորել արմատականները, ծայրահեղականները, սեռական փոքրամասնությունների լոբբիստները»։

Բաբուխանյանը նամակում ցավով նշում է, որ բավականին լարված միջազգային իրավիճակի պայմաններում ԵԽԽՎ–ի ամբիոնը երկխոսության հարթակ օգտագործելու փոխարեն որոշ ուժեր փորձում են իրենց վրա ոստիկանական գործառույթներ վերցնել։

«Այդ տրամաբանության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում ԵԽԽՎ–ն պատժի, քաղաքական գործիչներին, լրագրողներին և նույնիսկ առանձին ԶԼՄ—ներին հետապնդելու զենք վերածելու որոշ ուժերի փորձերը, որոնց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումները դուր չեն գալիս նրանց, ովքեր իրենց երևակայել են վերջին ատյանի ճշմարտության հայտատու», – նշվում է նամակում։

Բաբուխանյանը հուսով է, որ կհաղթի առողջ բանականությունն ու առաջարկում է գործադրել բոլոր ջանքերը, «որպեսզի Եվրոպայի բոլոր կառուցողական ուժերը միավորվեն նոր աղետը կանխելու, պատերազմներն ու դիմակայությունները դադարեցնելու, մեր մայրցամաքում ազատության, ժողովրդավարության, զարգացման, համագործակցության և ստեղծագործ մթնոլորտ ստեղծելու համար»։

««Իրավունք» թերթը հրապարակել էր հոդված այն մասին, որ չի կարելի ճնշում գործադրել և հետապնդել մարդուն այն պատճառով, որ նա կարծիք է հայտնել, քանի որ դա հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։ Այդ ժամանակ այդ արմատականները, որոնց ես կոչում եմ «Կոնչիտայի վկաներ», հարձակվեցին արդեն «Իրավունք» թերթի վրա», – ասել է Բաբուխանյանը։

Նա նշել է, որ «Իրավունք» թերթը պարզապես պաշտպանել է Անուշ և Ինգա Արշակյանների` այս կամ այն գործչի մասին իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը։ Խոսքը Կոնչիտայի բեմական կերպարի մասին էր, որը նրանց դուր չէր եկել, այլ ոչ թե սեռական փոքրամասնությունների իրավունքները սահմանափակելու կամ չսահմանափակելու մասին։ Պատգամավորի կարծիքով` դա գենդերային ֆաշիզմի դրսևորում է այն տեսակետից, որ ոչ ոք չպետք է իրեն թույլ տա բացասական մտածել ինչ–որ մեկի մասին, ով այլ կողմնորոշում ունի։

Մեկնաբանելով խոսքի ազատության և Փարիզում «Շարլի» խմբագրատանը տեղի ունեցող սպանությունների մասին Եվրոպայի հայտարարությունները` Բաբուխանյանը նշել է, որ դրանք կրկնակի, եռակի ստանդարտներ են, որոնցով ղեկավարվում է ժամանակակից Եվրոպան շատ հարցերում, այդ թվում` նաև Ղարաբաղի և Ղրիմի հարցում։

««Շարլի» խմբագրատունն անհարգալից վերաբերմունք էր դրսևորել կրոնական փոքրամասնության նկատմամբ։ Այդ ժամանակ փոքրամասնության ներկայացուցիչները ամսագրին դեմ արտահայտվեցին, ինչը շատ բացասաբար ընկալվեց ողջ աշխարհում։ Ճանաչվեց, որ արմատական փոքրամասնությունը խաղի իր կանոնները թելադրելու իրավունք չունի», – ասել է Բաբուխանյանը։

Նրա կարծիքով` ԵԽԽՎ–ի N584 բանաձևն ամբողջությամբ հակասում է այդ սկզբունքին։ Պատգամավորը համոզված է, որ Հայաստանում ևս արմատական փոքրամասնությունն իրավունք չունի թելադրելու խաղի իր կանոնները, որոնք հակասում են հայկական ազգային արժեքներին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։