478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն այլընտրանք չունի
20:24
03 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին կողմ է շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը, նա նաև հերքել է երկրների միջև առևտրային հարաբերությունների դադարեցման մասին տեղեկատվությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նախորդ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր Բերուչաշվիլիի հետ հարցազրույցը, որտեղ մեջբերում էր նրա խոսքերն այն մասին, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրի հարցերով երկխոսությունը դադարեցված է։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունում կտրականապես հերքել են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների դադարեցման կամ խզման մասին տեղեկատվությունը։ Շուտով Բերուչաշվիլին անձամբ է հերքել այդ տեղեկությունն ու պարզաբանել, որ լրագրողները սխալ են մեկնաբանել նրա խոսքերը։

«Ես նկատի չունեի Ռուսաստանի հետ երկխոսության, Աբաշիձե–Կարասին ձևաչափի, ավելին` առևտրային հարաբերությունների դադարեցումը», – հայտարարել է Բերուչաշվիլին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում և ավելացրել է, որ «ընդհանուր առմամբ Ռուսաստանի հետ երկխոսությունն այլընտրանք չունի»։ «Այդ երկխոսությունը պետք է շարունակվի», – կարծում է Վրաստանի ԱԳ նախարարը։

Թբիլիսին խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 2008թ.–ի օգոստոսին Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչումից հետո։ Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012թ.–ի հոկտեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երկրի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են համարել ՌԴ–ի հետ հարաբերությունների կարգավորումը` չվնասելով երկրի տարածքային ամբողջականության սկզբունքին։

2012թ.–ի նոյեմբերին ՌԴ–ում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն նշանակվել էր Վրաստանի վարչապետի ՌԴ–ի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Դրանից հետո սկսել են կարգավորվել տնտեսական հարաբերությունները, վրացական գինին և հանքային ջուրը, ինչպես նաև այլ գյուղատնտեսական ապրանքները սկսեցին վերադառնալ ռուսական շուկա։ Ինչպես 2014 թ.–ի դեկտեմբերի սկզբին հայտարարել էր Աբաշիձեն, Ռուսաստանի ներկայացուցիչ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հաջորդ հանդիպման մասին պայմանավորվածություն դեռ չկա։ Միաժամանակ նա նշել է, որ բանակցությունների ձևաչափը պահպանվել է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։