482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Սերբիան բավարարված է ցեղասպանության գործով Խորվաթիայի հետ փոխադարձ հայցերի մասին ՄԱԿ–ի դատարանի դատավճռից
17:40
03 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բելգրադը բավարարված է Հաագայում գտնվող ՄԱԿ–ի միջազգային դատարանի դատավճռից, որը երեքշաբթի մերժել է Սերբիայի և Խորվաթիայի փոխադարձ հայցերը 1991–1995 թթ.–ին Հարավսլավիայի փլուզումից հետո ռազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած ցեղասպանության մասին, հայտարարել է Սերբիայի արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչը։

«Կարելի է ասել, որ տեղի ունեցավ այն, ինչ մենք սպասում էինք։ Երկու մեղադրանքները մերժվել են։ Առաջին հայացքից արդյունքը ոչ–ոքի է, սակայն մենք դժգոհելու պատճառ չունենք», – ասել է նա լրագրողներին։

Նա պարզաբանել է, որ դատարանն առաջին հերթին սահմանել է, որ Խորվաթիայում Սերբիայի կողմից ցեղասպանություն չի իրականացվել, և դա «բավարարել է սերբական կողմի սպասումները»։

Ինչ  վերաբերում է Խորվաթիայի նկատմամբ Սերբիայի մերժված պատասխան հայցին 1995 թ.–ին սերբերի նկատմամբ կատարված հանցագործությունների կապակցությամբ, երբ ոչնչացվեց ինքնահռչակ Սերբիայի Հանրապետությունը (Խորվաթիայի սերբերի տարածքային միավոր), ապա Սելակովիչը որպես հաջողություն որակեց այն հանգամանքը, որ առաջին անգամ միջազգային դատարանը փաստել է, որ այդ տարածքից սերբերի դուրս գալը հրահրվել է «Փոթորիկ» օպերացիայի կողմից, որը կազմակերպել է խորվաթական ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Եվ, սերբ նախարարի գնահատմամբ, միջազգային դատարանն առաջին անգամ հաստատել է, որ խորվաթ առաջնորդները «ցանկացել են» վտարել սերբերին։

«Առաջին անգամ այս մասին խոսվում է նման մակարդակում», – ասել է Սելակովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Խորվաթիան առաջինն է դիմել ՄԱԿ–ի ՄԴ 1999 թ.–ին` Սերբիային մեղադրելով ցեղասպանություն իրականացնելու մեջ։ 2010 թ.–ին Բելգրադը պատասխան հայց էր ներկայացրել։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: