480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փորձագետ. Ի դեմս Փերինչեքի` Թուրքիան է մեզ դիմակայում
16:38
03 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ի դեմս Փերինչեքի, որի գործը քննում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հայկական կողմին դիմակայում է Թուրքիան, երեքշաբթի լրագրողներին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

2007թ.–ին Լոզանի դատարանը Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասսայական խտրականության մեջ Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման կապակցությամբ` պարտավորեցնելով նրան վճարել մի քանի տուգանք։ Սակայն ավելի ուշ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարեց դա Փերինչեքի իրավունքների խախտում։ Շվեյցարիան բողոքարկել է այդ որոշումը ՄԻԵԴ–ի Գերագույն պալատում։

Մելքոնյանի խոսքերով` Փերինչեքի մեջքի հետևում կանգնած են թուրքական վերնախավի ներկայացուցիչները։

«ՄԻԵԴ–ում Փերինչեքի մեջքի հետևում կանգնած է ԵՄ գործերի նախարար Էղեմեն Բաղիշը, Թուրքիայի ընդդիմադիր գործիչները, Թուրքիայի երկրորդ և երրորդ նախագահների թոռները։ Արդյունքում ստացվում է, որ Փերինչեքին պաշտպանում է ողջ Թուրքիան», – նշեց Մելքոնյանը։

Փորձագետի խոսքերով` Փերինչեքը Թուրքիայի պատմության մեջ միշտ հայտնի է եղել որպես սկանդալային անձնավորություն, ով տարբեր տարիներին ծառայություններ է մատուցել տարբեր ծառայություններին։ «Վերջին անգամ նա հայտնվել է «Էնգենեկոն» ահաբեկչական կազմակերպության հանցագործությունների գործով սկանդալի կենտրոնում», – ասաց Մելքոնյանը։

«Այս գործի շրջանակում Փերինչեքը դատապարտվել էր 117 տարի ազատազրկման, սակայն թուրքական իշխանության թեթև ձեռքով նա ազատ էր արձակվել, և անգամ չեղյալ էլ հայտարարվել երկրից հեռանալու արգելքը», – ասաց փորձագետը։

Նրա կարծիքով` թուրքական կողմը սխալվում է` կարծելով, որ եթե ՄԻԵԴ—ը որոշում ընդունի հօգուտ Թուրքիայի, ապա դա վերջակետ կդնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։

1915 թվականի հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և չափազանց ցավագին է արձագանքում Արևմուտքի քննադատությանը հայոց ցեղասպանության հարցում:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։