480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+32
Եղանակը Երևանում
Հայ
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսման ժամանակ հայկական կողմն ուղարկել է գլխավոր մեսիջը». իրավագետ Արա Ղազարյան
16:28
03 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում օրերս կայացած «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսման ժամանակ հայկական կողմն ուղարկել է գլխավոր մեսիջը:  «Հիմա մենք ունենք ավելի շատ հնարավորություն գործը շահելու, քան առաջ էր»,- «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել իրավաբան Արա Ղազարյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ դժվար է կռահել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել Շվեյցարիայի կառավարության բողոքը, որը կապված է Թուրքիայի բանվորական կուսակցության առաջնորդ, ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտված Դողու Փերինչեքի նկատմամբ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման հետ: Հայաստանը դատարանում ներկայացնում են հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին և Ջոֆրի Ռոբերտսոնը: Ստրասբուրգում է նաև Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Ղազարյանը հիշեցրել է, որ դատարանում հայկական կողմն ունեցել է ընդամենը քսան րոպե, որի ընթացքում պետք է կարողանար ներկայացնել իր հիմնական ասելիքը: «Առաջին զեկուցողն ուներ վեց րոպե, իսկ դատարաններում և միջազգային ատյաններում շատ կարևոր է առաջին զեկույցը, որը պետք է լինի շատ կարճ, բայց դիպուկ»,-նշել է Ղազարյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից  Գևորգ Կոստանյանը, ով առաջին զեկուցողն էր,  շեշտադրումն արել է ժխտողականության վրա:  Այսինքն՝ տվյալ պարագայում խոսվում է ոչ թե 1915 թվականի դեպքերին իրավական գնահատական տալու, այլ դրանց ժխտման մասին:

Հայաստանը ներկայացնող երկրորդ զեկուցողը՝ Ջեֆրի Ռոբերտսոնը,  շեշտը դրել է Փերինչեքի անձի եւ գործունեության վրա՝ հիմնավորելով, որ նա ռասիստ է:
«Փերինչեքի հասցեին ուղղված բոլոր խոսքերը ոչ թե վիրավորանք էին, այլ դրանք այնքան հիմնավորված էին,  որ ոչ ոք չի կարող դրանք զրպարտություն անվանել:  Ռոբերտսոնն ընդգծել է, որ Փերինչեքը  մի կազմակերպության ղեկավար է, որը եվրոպական կառույցների կողմից հայտարարված է որպես ռասիստական կազմակերպություն: Սա նշանակում է, որ Փերինչեքի գործունեությունն ասոցացվում է ռասիզմի հետ, այսինքն՝ նա քարոզում է ժխտողականություն, այլ ոչ թե փորձում է պարզել պատմական փաստերը»,- փոխանցելով Ռոբերտսոնի դիրքորոշումը՝ նկատել է իրավաբան Ղազարյանը:

Երրորդ զեկուցողը՝ Ամալ Քլունին ընդգծել է  դեկլարատիվ մոտեցումները՝ միաժամանակ շեշտելով, որ փաստերը սխալ են գնահատվել:  Ըստ Քլունիի՝ եթե դատարանը բարեխղճորեն գնահատեր փաստերը, ապա կհամոզվեր, որ տեղի է ունեցել ցեղասպանություն: «Իսկ եթե չեք ուզում դա  կոչել ցեղասպանություն,ապա այդ ամենն ասոցացվում է խտրականության և ռասիզմի հետ»,-Քլունիի խոսքերը փոխանցել է Ղազարյանը:

2007թ.–ին Լոզանի դատարանը Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դոգու Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման կապակցությամբ` պարտավորեցնելով նրան վճարել մի քանի տուգանք։ Սակայն ավելի ուշ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարեց դա Փերինչեքի իրավունքների խախտում։ Հայկական կազմակերպությունները պահանջում են բողոքարկել ՄԻԵԴ–ի որոշումը:

1915 թվականի հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և չափազանց ցավագին է արձագանքում Արևմուտքի քննադատությանը հայոց ցեղասպանության հարցում:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: