486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական ուժերը բոյկոտում են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը
17:34
02 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը` «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր», «Ժառանգություն» կուսակցությունների, ՀՅԴ–ի և Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունները երկուշաբթի խորհրդարանի նիստում հայտարարեցին, որ չեն մասնակցելու հաշվիչ հանձնաժողովի նոր կազմի ձևավորմանը։

«Քանի որ հաշվիչ հանձնաժողովի մեծամասնությունը ներկայացնում են Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավորները, և մյուս խմբակցությունները որևէ դեր չեն խաղալու, մենք չենք մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին»,– ասաց «Օրինաց Երկրի» պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին առաջարկեց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանին` մեկ օրով հետաձգել հաշվիչ պալատի ձևավորման քվեարկությունը` ընդդիմության հետ փոխզիջման գալու համար։

Սակայն ԱԺ խոսնակը մերժեց պատգամավորին` նշելով, որ խորհրդարանի կանոնակարգը քվեարկություն է պահանջում նստաշրջանի առաջին օրը։

Այնուամենայնիվ, հաշվիչ հանձնաժողով ձևավորելու որոշումն չընդունվեց` «կողմ» ձայների բավարար քանակի բացակայության պատճառով։

Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ երեքշաբթի կրկնակի քվեարկություն կկազմակերպի։

«Եթե արդյունքը նույնը լինի, ապա որոշումը ես կընդունեմ»,– ասաց Սահակյանը։

Հայաստանի Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի կազմը փոխվել էր 2014 թվականի ապրիլի 28–ին` Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ։ Նախկին տասնմեկ պատգամավորների փոխարեն (հինգը` ՀՀԿ, մնացածը` մյուս վեց խմբակցություններից) թարմացված հանձնաժողովի կազմում այժմ պետք է լինեն տասներեք խորհրդարանականներ (յոթը ՀՀԿ–ից, երկուսը` «Բարգավաճ Հայաստան»` քանակով երկրորդ խմբակցությունից և մեկական` մյուս խմբակցություններից)։ 

Այս որոշումն ընդունվել է առաջացած իրավաբանական թյուրիմացության կապակցությամբ։ Կոալիցիոն նախկին «Օրինաց երկիր» խմբակցության` ընդդիմություն անցնելուց և հաշվիչ պալատից դրա ներկայացուցչի հնարավոր դուրս գալու կապակցությամբ քվորումի խնդիրներ են առաջացել, ինչը ձախողել է 2014 թվականի ապրիլի 29–ին ծրագրված խորհրդարանի խոսնակի ընտրությունները։ Հանձնաժողովի վերակազմավորումից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացել է մեծամասնություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։