484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական հռչակագրի ուժեղ դրույթները կարող են թղթի վրա մնալ առանց պատշաճ գործողությունների. փորձագետ
16:55
02 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի համահայկական հռչակագրի տեքստի ուժեղ դրույթները կարող են թղթի վրա մնալ, եթե դրանց իրականացման համար որևէ գործողություն չձեռնարկվի, երկուշաբթի լրագրողներին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Հունվարի 29–ին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Փաստաթղթում նշվում է, մասնավորապես, որ Պետհանձնաժողովն արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման, ինչպես նաև ցեղասպանության հետևանքների վերացման հարցում, և այդ նպատակով մշակում է իրավական պահանջների փաթեթ` դիտարկելով այն որպես անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի սկիզբ։

«Փաստաթղթում պարզ գրված է, որ հիմնվելով Հայաստանի Սահմանադրության և Անկախության մասին հռչակագրի (1990 թվականի) վրա` մենք պատրաստում ենք իրավական փաթեթ, որից կարելի է ենթադրել, որ Անկախության հռչակագրում ընդգրկված «Արևմտյան Հայաստան» տերմինն իրավաբանորեն կձևակերպվի»,– նշեց Շաքարյանը։

Նա ավելացրեց, որ Համահայկական հռչակագիրը կոնկրետ քայլ է Հայաստանի կողմից, որը ցույց է տվել, որ ցեղասպանության 100–ամյակը ճանաչման գործընթացից իրավական գործընթացների անցնելու հոգեբանական շեմն է։

«Կարծում եմ, որ եթե մեր արտաքին քաղաքականությունն այդ հռչակագրի ընդունումից հետո չփոխվի, ապա այդ փաստաթուղթը կդառնա ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ընդամենը մի գեղեցիկ ժեստ, որն անհրաժեշտ էր ներքին օգտագործման համար։ Մենք ակնկալում ենք, որ մեր արտաքին քաղաքականությունը կփոխի իր ուղղությունը` կոնկրետ գործողություններ իրականացնելով, որոնք աշխարհի հայությանը ցույց կտան, որ այդ հռչակագիրը ֆորմալ բնույթ չէր կրում, այլ առաջիկա գործողությունների հիմք է»,– նշեց թուրքագետը։

Նա նկատեց, որ հռչակագիրն առայժմ մեծ արձագանք չի գտել թուրքական մամուլում, քննարկումներ էլ չկան։ «Ամեն դեպքում, ակնկալվում է, որ Սևրի պայմանագրի հիշատակումը և Հայաստանի անկախության հռչակագրի մեջբերումը կարժանանան Թուրքիայի ուշադրությանը»,– ասաց Շաքարյանը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: