482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ–ում հայ պատգամավորների դիրքորոշումը չի ազդի հայ–ռուսական հարաբերությունների վրա. պատգամավոր
16:31
31 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ պատգամավորների դիրքորոշումը ԵԽԽՎ–ի` Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու քվեարկության ժամանակ, ոչ մի կերպ չի ազդի հայ–ռուսական հարաբերությունների վրա, կարծում է արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 29–ին բանաձև է ընդունել, որով զրկում է Ռուսաստանի պատվիրակությանը ԵԽԽՎ–ի ղեկավար մարմիններում ապրիլյան նստաշրջանում ձայնի իրավունքից և մասնակցությունից։ Ձեռնպահ մնացածների շարքում քվեարկության ժամանակ եղել են նաև հայ պատգամավորներ։

«Մեր պատվիրակությունը քվեարկել է` ելնելով իր շահերից։ Դա չի կարելի բնութագրել որպես Ռուսաստանի դեմ քվեարկություն։ Հայաստանն ինքնիշխան պետություն է և ղեկավարվում է սեփական շահերով»,– ընդգծեց Զաքարյանը։

Ըստ խոսքով` Հայաստանը ղեկավարվել է սեփական շահերով նաև, երբ ՄԱԿ–ում քվեարկում էր Ղրիմի վերաբերյալ բանաձևի շուրջ։

2014 թվականի մարտի 19–ին Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանը, քննարկելով Ղրիմի հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը, փաստել են, որ դա ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական օրինակն է։ Նույն տարվա մարտի 27–ին Հայաստանը քվեարկել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի դեմ, որում ղրիմյան հանրաքվեն ճանաչվել է որպես օրինական ուժ չունեցող։

«Նախևառաջ, Ղրիմի քվեարկությունը բխում էր մեր շահերից։ Մենք 25 տարի պայքարում էինք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման համար։ Երբ մենք քվեարկում ենք կողմ կամ դեմ, դա չի նշանակում, որ հայ–ռուսական հարաբերություններում որևէ բան է փոխվել։ Մեր հարաբերությունները ՌԴ–ի հետ մնում են ջերմ, դաշնակցային, ռազմավարական, և զարգացման մեծ ներուժ ունեն»,– ընդգծեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։