484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը վերնախավի միակ աշխարհաքաղաքական քայլն է, որն ընդունելի է բնակչության մեծամասնության համար. փորձագետ
14:57
31 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը իշխող վերնախավի միակ աշխարհաքաղաքական քայլն է վերջին 10-15 տարիների ընթացքում, որն ընդունելի է բնակչության մեծամասնության համար, շաբաթ օրը լրագրողներին ասաց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ Սամվել Մանուկյանը։

«Հայ հասարակության մեծամասնությունը բացասաբար էր վերաբերում ոչ միայն պետական կառավարման մարմիններին, այլ նաև տնտեսական վերնախավին և ամբողջ կուսակցական համակարգին։ Ամբողջ վերնախավն անջատված է հասարակությունից, և վերջին 10-15 տարիներին ընդունված կարևորագույն որոշումները, որպես կանոն, հասարակությունը չի ողջունել կամ անտարբեր է եղել դրանց նկատմամբ։ Միակ բացառությունը Հայաստանի միացումն է Եվրասիական տնտեսական միությանը»,– ասաց Մանուկյանը։

Ըստ նրա` մոտավոր տվյալներով հայկական բնակչության մոտ 80 տոկոսը ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության կողմնակից է։

«Սա հսկայական ռեսուրս է, որը թույլ է տալիս կառավարությանը հասարակական կոնսոլիդացման և իշխանության ու հասարակության միջև անդունդը վերացնելու արդյունավետ քայլեր իրականացնել»,– ասաց Մանուկյանը։

Ըստ նրա` հասարակության համախմբումն այն հիմքն է, որի վրա պահպանվում է բոլոր հետագա` տնտեսական, քաղաքական, հասարակական գործողությունների արդյունավետությունը։

Հայաստանը ԵՏՄ–ի լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։