486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիան մեղադրանք է ներկայացրել ՌԴ 5 քաղաքացիների, ովքեր կասկածվում են ահաբեկիչների հետ առնչություն ունենալու մեջ
14:45
31 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել Ռուսաստանի հինգ քաղաքացիների, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։

«Ֆրանսիայում ձերբակալված հինգ ռուսները մեղադրվում են ահաբեկչական կապերի մեջ»,– ասվում է Bloomberg գործակալության հաղորդման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտնել էր, որ Ֆրանսիան հաստատել է Ռուսաստանի հինգ քաղաքացիների ձերբակալությունը, նրանից մեկը` Զելիմխան Իսմայիլովը, մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Այս պահին ձերբակալվածները կալանավորված են Բեզիեում, հարցաքննություն է ընթանում։

Ոստիկանության համաձայն` 26-44 տարեկան հինգ ռուսները կասկածվում են Ֆրանսիայի ոչ մեծ քաղաքում «հավաքագրողների ջիհադական խմբին» առնչակից լինելու մեջ, որտեղից Սիրիա և Իրաք են մեկնել ծառայելու մի քանի երիտասարդներ, հայտնել է Փարիզի դատախազության գրասենյակի ներկայացուցիչն Ասոշիեյթեդ Պրես գործակալությանը։

Նրա խոսքով` խոսքը «քրեական բնույթի նախնական մեղադրանքների մասին է, որոնք կապված են ահաբեկչությունների կատարման նախապատրաստման հետ»։ Բոլոր կասկածյալները կմնան կալանքի տակ։ Ավելի վաղ ոստիկանությունը հարցաքննել էր ռուսների Լյունել քաղաքում գործակալների ցանցի գործունեության վերաբերյալ։ Քննիչների տվյալներով` այդ քաղաքի շուրջ վեց բնակիչներ զոհվել են Իրաքում կամ Սիրիայում վերջին մի քանի ամիսներին։

Քննությունն առայժմ կասկածյալների գործունեությունը չի կապել Փարիզի հունվարյան ահաբեկչական ակտերի հետ, նշում է Ասոշիեյթեդ Պրեսը։

Մոնպելիե քաղաքի քրեական ոստիկանության պետ Ժիլ Սուլիեն հունվարի 20–ին ասել էր որ զննությունների ընթացքում Ֆրանսիայի հարավում ահաբեկություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված ռուսներից մեկի մոտ հայտնաբերվել է հզոր պայթուցիկ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։