484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Լիբանանի ԱԳՆ–ն ՄԱԿ–ի ԱԽ բողոք է ներկայացրել Իսրայելի դեմ հրադադարի ռեժիմը խախտելու համար
21:57
30 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Բեյրութն ուրբաթ բողոք է ներկայացրել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին 1701 բանաձևը խախտելու կապակցությամբ, որը 2006թ.–ին հրադադարի ռեժիմ է սահմանել լիբանանա–իսրայելական սահմանի վրա։

Իսրայելական հրետանին չորեքշաբթի կրակ է բացել Լիբանանի հարավային բնակավայրերի ուղղությամբ` պատասխանելով լիբանանա–իսրայելական սահմանի մոտ գտնվող Շեբաա բնակավայրում իսրայելական զինվորական ավտոշարասյան ուղղությամբ «Հեզբոլլահ» շարժման իրականացրած գրոհին, որի հետևանքով զոհվել են երկու, վիրավորվել յոթ զինծառայողներ։

«Արտգործնախարարությունը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ, դեսպան Նավաֆ Սալյամի միջոցով ՄԱԿ–ի ԱԽ պաշտոնական բողոք է ներկայացրել Իսրայելի դեմ։ Պատճառը գնդակոծությունն է, որին ենթարկվել է Լիբանանը 2015թ.–ի հունվարի 28–ին, ինչը ինքնիշխանության և ՄԱԿ–ի կանոնադրության ու միջազգային իրավունքի նորմերի և ԱԽ–ի բանաձևերի, մասնավորապես` 1701–րդ բանաձևի կոպիտ խախտում է», – նշվում է ԱԳՆ–ի մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

ՄԱԿ–ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Ռոն Պրոսորն իր հերթին ԱԽ–ին ուղղված նամակում հայտարարել է, որ Իսրայելի մտադիր է միջոցներ ձեռնարկել սեփական պաշտպանության համար իսրայելցի զինվորականների «Հեզբոլլահ» շարժման գրոհայինների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Նա նշել է, որ Իսրայելն իրեն է վերապահում ինքնապաշտպանվելու և սեփական բնակչության պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ գործողությունները ձեռնարկելու իրավունքը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։