480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Լուկաշենկոն վստահ է, որ ԵՏՄ–ի զարգացումը բարդ գործընթաց է լինելու, սակայն այն այլընտրանք չունի
15:31
29 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԵՏՄ–ի զարգացման գործընթացը դյուրին չի լինելու։

«ԵՏՄ–ի ստեղծման ուղին դյուրին չի լինի, քանի որ այս ամենը վերաբերում է շահերին, դա պարզապես խոսակցություններ չեն, դիվանագետների հայտարարություններ, դրանք կոնկրետ գումարներ են, օրինակ` ներկրման տուրքերը», – հայտարարել է Լուկաշենկոն հինգշաբթի Մինսկում կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նաև ընդգծել է, որ այդ շարժումն այլընտրանք չունի, քանի որ «ողջ աշխարհն ինտեգրվում է»։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը 2014 թ.–ի մայիսի 29–ին Աստանայում ստորագրեցին ԵՏՄ–ի պայմանագիրը, այն ուժի մեջ է մտել 2015 թ.–ի հունվարի 1–ից։ Հունվարի 2–ին ԵՏՄ–ին է միացել Հայաստանը, մայիսին սպասվում է Ղրղըզստանի անդամակցությունը։ ԵՏՄ–ի ստեղծումը նախկին Մաքսային միության մասնակից–երկրներին (որոնց գումարային ՀՆԱ–ը կազմում է ԱՊՀ–ի համախառն արտադրանքի 85 տոկոսը) բարձրացնում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի վրա։ Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքի խոշորագույն ընդհանուր շուկայի (170 մլն մարդ) ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։ Բելառուսը 2015 թ.–ի հունվարի 1–ից ստանձնել է Եվրասիական բարձրագուն տնտեսական խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը։

Բելառուսի նախագահը նշել է, որ շատ ջանք է ներդրվել այս տնտեսական ինտեգրացիոն նախագծի ստեղծման գործում։ «Ւնչ–որ տեղ ինչ–որ մեկը շահում է, ինչ–որ մեկը` պարտվում, ինչ–որ տեղ քայլել են շոշափելով....Մենք մի քանի տարի է` ստեղծում ենք այս միությունը, իսկ դա հսկայական նորմատիվային բազա է, և չի կարելի պահանջել, որ տնտեսության մեջ լուծված լինեն շատ հարցեր։ Չնայած կան պահեր, որոնք ընդհանրապես չպետք է գոյություն ունենային փաստաթղթերի (ԵՏՄ–ի ստեղծման մասին, խմբագրություն) ստորագրումից հետո, և դրանք, ինչպես ԶԼՄ–ներում կոչում են, կաթնային, մսային պատերազմներ են», – խոստովանել է Լուկաշենկոն։

Նա հիշեցրել է վերապահումը, որով Բելառուսը ստորագրել է ԵՏՄ–ի ստեղծման պայմանագիրը։ «Եթե պայմանավորվածությունները պահպանվեն, մենք հետևողականորեն կպահպանենք ԵՏՄ–ի դրույթները, եթե չեն պահպանվի, ապա մենք մեզ ենք վերապահում ԵՏՄ–ի կազմից դուրս գալու իրավունքը», – պարզաբանել է Բելառուսի նախագահը։

Սակայն նա վստահ է, որ անհրաժեշտ է « պահպանել միասնությունը»` նշելով, որ 10 մլն բնակչություն ունեցող Բելառուսի համար ԵՏՄ–ի սպառման 170 միլիոնանոց շուկա ունենալը բարիք է։ Միաժամանակ Լուկաշենկոն աջակցում է ինտեգրման արագացման հնարավորությունը, էներգառեսուրսների, տրանսպորտի, էլեկտրաէներգիայի միասնական շուկաներին ավելի արագ ստեղծմանը։ Սակայն նա նշել է, որ բարդ կլինի ավելի արագ ընթանալ։ «Այս հարցում պետք է հանգիստ լինել», – ասել է Լուկաշենկոն` նշելով, որ չարդարացված արագացման դեպքում «կարելի է պատռել մկաններն ու տաբատը»։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: