484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը շահագրգիռ է բոլոր ոլորտներում զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները:
20:12
27 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին երեքշաբթի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը շահագրգիռ է առանց սահմանափակումների բոլոր ոլորտներում զարգացնել հարաբերությունները բարեկամ և վստահելի գործընկեր Հայաստանի հետ:

Արտգործնախարար Զարիֆն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները կարող են աշխարհի համար լավ օրինակ լինել, թե ինչպես մահմեդական և քրիստոնեական երկրները կարող են կողք-կողքի խաղաղ համակեցություն ունենալ:

Իր հերթին Հայաստանի Նախագահը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, հայ-իրանական հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են:

Պետության ղեկավարն ընդգծել է,  թե ջերմությամբ է հիշում 2013 թվականին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր այցը և Նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հանդիպումն ու պայմանավորվածություները, որոնց իրագործման, ինչպես նաև բարեկամ Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու և խորացնելու հարցում Հայաստանը պատրաստակամ է ու շահագրգիռ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են տնտեսական համագործակցության հարցերը, և հատկապես նախանշված խոշոր ծրագրերի իրականացման գործում հետևողական աշխատանքը, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և իր ազդեցությունը կունենա այլ ոլորտներում հարաբերությունների առավել սերտացմանը:

ՀՀ Նախագահը և Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաև տարածաշրջանի և միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայման և տևական կայունության ու խաղաղության հասնելու համար, նրանց կարծիքով, չափազանց կարևոր է միմյանց աջակցելը:–0–

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: