485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Շփման գծում լարվածության սրման միջոցով Բաքուն փորձում է մի շարք խնդիրներ լուծել. փորձագետ
15:32
27 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Շփման գծում աննախադեպ լարվածությունը խոսում է Ադրբեջանի` Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ դժգոհություն հայտնելու, ինչպես նաև երկրի ներսում իշխանությունը պահելու ցանկության մասին, ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը։

«Ադրբեջանցիները չեն կարող չանել այն, ինչ անում են, քանի որ ցանկանում են վերադարձնել Ղարաբաղը և գտնվում են արտաքին ուժերի, մասնավորապես, Թուրքիայի ազդեցության ներքո։ Եթե աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիան լուրջ խնդիրների առջև կկանգնի»,– երեքշաբթի հրավիրված  ասուլիսի ժամանակ ասաց Շիրխանյանը։

Հունվարի սկզբից ղարաբաղյան և ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակը կտրուկ սրվել է։ Գրեթե ամեն օր հաղորդումներ են ստացվում կրակոցների, այդ թվում, ականանետներով գնդակոծումների, ինչպես նաև դիվերսիաների փորձերի և կորուստների մասին, այդ թվում` հայկական կողմից։

Շիրխանյանի խոսքով` ոչ Ադրբեջանին, ոչ Թուրքիային ձեռնտու չէ Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ–ին։ Սահմանում մշտական լարվածությունը թույլ է տալիս Իլհամ Ալիևին լուծել երկրի ներսում իշխանությունը պահելու խնդիրը։ 

Պաշտպանության փոխնախարարը նաև կարևորել է այն կանխարգելիչ քայլերը, որոնք թույլ կտային Ադրբեջանին նոր պատերազմ ծավալել։ «Մենք կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ հակառակորդը ևս մեկ անգամ համոզվի, որ հաղթանակի հնարավորություններ չունի»,– ասաց նա։

Ադրբեջանական կողմին համոզելու համար որպես հզոր ռեսուրս Շիրխանյանը նշեց ամբողջ աշխարհի հայության միավորումը։ Իսկ շփման գծում հետագա զոհերից խուսափելու միակ տարբերակը նա համարում է «Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումը, որում նա կճանաչի Ղարաբաղը, իսկ հայկական կողմը կճանաչի պայմանագրով որոշված սահմանները»։

«Մենք զիջելու ոչինչ չունենք, պետք է պահպանենք այն, ինչ ունենք, և հաղթենք։ Հաղթանակը հնարավոր է։ Դիվերսիոն առանձին հարձակումները միայն խայտառակում են Ադրբեջանը, քանի որ մեր պաշտպանական դիրքերը շատ ամուր են»,– ասաց պաշտպանության նախկին նախարարը։

Նա ընդգծեց, որ այսօր Հայկական բանակն ամբողջովին կատարում է իր առջև կանգնած խնդիրները և ապահովում է երկրի ռազմական անվտանգությունը։

«Այդ առումով ես հանգիստ եմ ապագայի համար։ Չնայած քանակային և տեխնիկական գերազանցությունը` Հայաստանը հաղթանակ է տարել հայկական ոգու և հայրենասիրության շնորհիվ։ Մեր բանակի ամենամեծ ձեռքբերումը հաղթանակն է և տարածաշրջանի ամենամարտունակ և կայուն բանակի ձևավորումը»,– ասաց Շիրխանյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։