486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԴԺՀ–ի իշխանությունը հայտնել է, որ Դոնբասում արտակարգ ռեժիմ հայտարարելու փաստը թելադրված է Կիևի «ընդհանուր հիստերիայով»
22:00
26 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի կառավարության` Դոնբասում արտակարգ ռեժիմ հայտարարելու մասին որոշումը թելադրված է Կիևի ընդհանուր հիստերիայով, հայտնել են ԴԺՀ–ի ԱԳՆ–ից։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել էր, որ կառավարությունը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում արտակարգ իրավիճակ հայտարարելու որոշում է ընդունել։ Միաժամանակ, Ուկրաինայի արևելքում արտակարգ ռեժիմը չի նշանակում, որ ռազմական դրություն է հայտարարվում, պարզաբանել է Յացենյուկը։

«Դոնբասի տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարելը միանգամայն տեղավորվում է պաշտոնական Կիևի «տրամաբանության» մեջ։ Ակնհայտ է մեր քաղաքների և գյուղերի խաղաղ բնակիչներին մեկուսացնելու հերթական փորձը, ինչն ինքնին սրում է առանց այն էլ հումանիտար սարսափելի վիճակը։ Չէ՞ որ ճակատի այն կողմում շատերն ընտանիքներ, հարազատներ են թողել»,– ԱԳՆ–ի հայտարարությունն է մեջբերում Դոնցեկի լրատվական գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գերատեսչությունից հայտնել են, որ « ավելի վաղ հայտարարած անցագրային ռեժիմի գաղափարը, ամենայն հավանականությամբ, այդքան էլ արդյունավետ չթվաց Կիևին։ Հնարավոր է` նմանատիպ որոշումները թելադրված են ընդհանուր հիստերիայով, որն ավելի է ախտահարում ուկրաինական քաղաքական դաշտը։ Ավելի վաղ ԴԺՀ–ի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Կիևը գրեթե ամբողջովին շրջափակել է Դոնբասի ավտոտրանսպորտային տեղաշարժը։ Կիևը հունվարի 21–ից Դոնբասի հատուկ օպերացիայի գոտում հատուկ անցագրերով տեղաշարժվելու ռեժիմ է հայտարարել։

Ինչպես պարզաբանել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունից, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններում շփման գծի երկայնքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման վերահսկողության իրականացման ժամանակավոր կարգի համաձայն, վերահսկելի տարածք Ուկրաինայի քաղաքացիների և արտերկրացիների (առանց քաղաքացիության անձանց) մուտքն ու ելքն իրականացվում է անձնագիր և անցագիր ներկայացնելու դեպքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։