484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
WikiLeaks–ը կարող է դատի տալ Google–ին` իր աշխատողների տվյալներն ԱՄՆ–ին հանձնելու համար
20:57
26 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. WikiLeaks–ը նախատեսում է Google–ի նկատմամբ իրավական տարբեր քայլեր ձեռնարկել, ներառյալ` դատական հայց ներկայացնել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Google–ն ԱՄՆ–ին է փոխանցել կայքի աշխատողների տվյալներն իր դեմ քննության շրջանակում` այդ մասին իրազեկելով միայն 32 ամիս անց, Sputnik–ին է հայտնել WikiLeaks–ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստին Հրաֆնսոնը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Google–ը, կատարելով ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ջոն Ֆ.Անդերսոնի անձնական զննության` 2012 թվականի մարտի թույլտվությունների պահանջները, ԱՄՆ–ին է փոխանցել WikiLeaks–ի երեք լրագրողների` Սառա Հարիսոնի, Ջոզեֆ Ֆարելի և Քրիստին Հրաֆնսոնի փոստի պարունակությունը, մետատվյալները, բաժանորդագրման տեղեկություններն ու այլ տվյալներ։

Լրագրողների տվյալների հասանելիությունը տրամադրվել է 2012 թվականի ապրիլի 5–ին, իսկ լրագրողներին այդ մասին տեղեկացրել են միայն 2014 թվականի դելտեմբերի 23–ին` 32 ամիս անց։

«Մենք դիտարկում ենք իրավաբանական տարբեր քայլեր, դատարան դիմելու տարբերակը նույնպես հավանական է»,– ասել է Հրաֆնսոնը` ավելացնելով, որ «հավանական է, որ մենք (WikiLeaks) կանենք դա, բայց որոշումը դեռ ընդունված չէ»։

«Այն, ինչ արել է Google–ը, անօրինական է»,– ընդգծել է գործակալության զրուցակիցը։ Ինչպես գրում էր Sydney Morning Herald–ը, 2014 թվականի մայիսի 19–ին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հաստատել է ԱՄՆ–ի դաշնային դատարանին, որ «WikiLeaks–ի նկատմամբ քրեական քննությունը/ազգային անվտանգության մասին քննությունն իրական է և շարունակվում է»։

WikiLeaks–ի փաստաբաններն ԱՄՆ–ի դատարանին ուղղված նամակում բողոքարկել են թույլտվությունները` հայտնելով, թե դրանք խախտում են անձի անձեռնմխելիության մասին դաշնային օրենքը, որը «պաշտպանում է լրագրողներին և հրատարակիչներին իրավապահ մարմիններին իրենց լրագրողական գործունեության նյութերն ուև փաստագրական նյութերը տրամադրելու պարտադրվածությունից»,– գրում է թերթը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: