486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահին Թուրքիա հրավիրելով` Անկարան փորձում է թուլացնել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նշանակությունը. փորձագետ
18:54
26 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահի Սերժ Սարգսյանին Թուրքիա հրավիրելով` Անկարան փորձում է թուլացնել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նշանակությունը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Էրդողանը Սարգսյանին հրավիրել է Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակի տոնակատարություններին` ապրիլի 23-24–ին։ Նախագահ Սարգսյանը պատասխանել էր այդ հրավերին` ընդգծելով, որ դա նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից։

«Էրդողանի ուղարկած հրավերը զարմանալի չէր, քանի որ Թուրքիան 2013 թվականից էր ծրագրում այդ միջոցառումը։ Մեզ համար ամենազարմանալին այն էր, որ 102 հրավիրված երկրների շարքում կար նաև Հայաստանը։ Բնականաբար, այդ քայլն Էրդողանի կողմից քաղաքական հետաքրքիր քայլ էր, որի նպատակը լրացուցիչ աղմուկ բարձրացնելն էր, որպեսզի ինչ–որ չափով խլացնի Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցը»,– ավելացրեց Շաքարյանը։

Նա հույս հայտնեց, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի հետ կապված միջոցառումները Հայաստանում չեն սահմանափակվի միայն ապրիլի 24–ով։

«Բացի ապրիլի 24–ից, այս տարի հատկանշական է նաև մայիսի 3–ը` Վանի ճակատամարտի (Վանի ինքնապաշտպանություն) հաղթանակի 100–ամյակը։ Դա պատմության շատ կարևոր իրադարձություն է, որն ուշադրության է արժանի»,– ավելացրեց թուրքագետը։

Խոսելով ապրիլի 23–ին սպասվող Էրդողանի ելույթի մասին` Շաքարյանն ասաց, որ շատերին է հետաքրքրում` կտարբերվի՞ նրա խոսքը նախորդներից, թե ոչ։

«Հենց այդ պատճառով էլ երկու շաբաթ առաջ Թուրքիայում սոցիալական հարցում է անցկացվել... Հարցվածների մոտ 4-8 տոկոսը պահանջել է Էրդողանից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելի քան 30 տոկոսը կողմ է, որ նա 1915 թվականին զոհված հայերի և թուրքերի կապակցությամբ ցավակցություն հայտնի` առանց «ցեղասպանություն» բառի և հասցեական ներողությունների»,– ասաց Շաքարյանը։

«Նշեմ, որ այս տարի հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, և Էրդողանը կանի ամեն ինչ` հաղթելու համար, քանի որ դրանից է կախված իր քաղաքական ապագան։ Վստահ կարող եմ ասել, որ Էրդողանը չի անի ոչինչ, ինչը կարող էր ազդել նրա հաղթանակի վրա։ Եվ դա նշանակում է, որ ապրիլի 23-24–ի նրա քայլերը չեն հակասի Թուրքիայում ընդունված հասարակական կարծիքին»,– ավելացրեց փորձագետը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։