484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետները քիչ հավանական են համարում պատերազմի վերսկսումը
18:38
26 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի Մեդիա կենտրոնում մի քանի փորձագետներ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին նվիրված քննարկման ժամանակ քիչ հավանական համարեցին լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում։

Ընթացիկ տարվա հունվարի սկզբից հայ–ադրբեջանական և ադրբեջանա–ղարաբաղյան շփումների գծերում լարված իրավիճակ է ստեղծվել։ Չեն դադարում դիվերսիոն ակցիաներն ադրբեջանական ԶՈՒ կողմից, երկու կողմերն ունեն վիրավորներ և զոհեր։

Ինչպես նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը, թեև երկար տարիների ընթացքում մեծ ներդրումներ են կատարվել Ադրբեջանի ռազմական ոլորտում, սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, կարևոր են ոչ թե ներդրումները, այլ` արդյունավետությունը։

«Այդ առումով Հայաստանի պաշտպանական դիրքորոշումը շատ ավելի ուժեղ է, քան Ադրբեջանի հավանական ագրեսիվ ոտնձգությունները»,– ընդգծեց նա։

Գիրագոսյանի խոսքով` պաշտոնական պատերազմի ռիսկը փոքր է, սակայն գոյություն ունի «պատահական պատերազմի» գործոնի ռիսկը Բաքվի սխալ հաշվարկների հետևանքով։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ ընդգծեց, որ հրադադարի ռեժիմի սահմանման պահից քսան տարվա ընթացքում Հայաստանը և Ադրբեջանն իրենք են վերահսկել շփման գծի իրավիճակը։

«Մենք պետք է հասկանանք, որ այստեղ երրորդ դերակատարի հայտնվելը չափազանց անցանկալի է։ Դա պետք է հասկանան և՛ Երևանը, և՛ Բաքուն, քանի որ նրանց ձեռնտու չէ երրորդ ուժի հայտնվելը»,– ասաց Գրիգորյանը։

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր հերթին ընդգծեց, որ ղարաբաղյան խնդրի լուծման միակ բանալին կարող է լինել Բաքվի անմիջական բանակցությունները Ստեփանակերտի հետ։

«Քանի դեռ Բաքվում դա չեն հասկանում` լարվածությունը կպահպանվի։ Այն, ինչ այսօր կատարվում է Ադրբեջանում, ավելի է բարդացնում բանակցությունների միջոցով հակամարտության լուծման հնարավորությունը։ Մոտեցումները պետք է փոխվեն, հատկապես` Բաքվում»,– ավելացրեց նա։

Պատգամավորը նշեց, որ լարվածության աճը սահմանում պետք է դիտարկել նաև Հայոց ցեղասպանության 100–ամյակի համատեքստում։

«Ադրբեջանն օգնում է իր ավագ եղբորը (Թուրքիային)։ Այդ լարվածությունը կանխատեսելի էր և սպասելի։ Բացի այդ, նավթի գները նվազում են, և Ադրբեջանը կորցնում է իր արժեքը Եվրոպայի համար, այդ պատճառով էլ փորձում է ինչ–որ կերպ իրավիճակից դուրս գալ»,– ընդգծեց նա։

Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցող ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ Շահին Ռզաևն ընդգծեց, որ ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումը քիչ հավանական է, բայց շփման գծում լարվածությունը դեռ կպահպանվի։

«Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում կարծում են, որ պատերազմը չի ավարտվել, այդ պատճառով ավելի հանգիստ են վերաբերվում սահմանում առկա լարվածության և զոհերի մասին հաղորդումներին»,– ավելացրեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: